Ութ տարի՝ զրո արդյունք. «Զվարթնոց»-ն աշխատում է գերծանրաբեռնված ռեժիմով. Էլինար Վարդանյան

26 Հունվարի, 2026 ՀՀ ԱԺ պատգամավոր Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Էլինար Վարդանյանը գրել է. 2025 թվականին Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը սպասարկել է 5.615.789 ուղևոր՝ սահմանելով պատմական ռեկորդ։ Միաժամանակ տեղափոխվել է 42.679 տոննա բեռ և փոստ։ Իշխանությունները, ձեռագրին համապատասխան, շտապում են սա ներկայացնել, որպես աննախադեպ «հաջողություն»։ Բայց բավական է մուտք գործել օդանավակայան, հասկանում ես, որ այն … Read more

Վրաստանն ակտիվորեն աշխատում է Ադրբեջանի և Հայաստանի հետ համատեղ մաքսային անցակետերի նախագծերի շուրջ. Կոբախիձե

Վրաստանն ակտիվորեն աշխատում է Ադրբեջանի և Հայաստանի հետ համատեղ մաքսային անցակետերի նախագծերի շուրջ․ հայտարարել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն Միջազգային մաքսային օրվան նվիրված միջոցառման ժամանակ։ Նա նշել է, որ այս նախագծերը տարածաշրջանային համագործակցության հաջող օրինակ են և նպաստում են երկրի տարանցիկ և լոգիստիկ ներուժի հետագա ընդլայնմանը։ «Ասիական զարգացման բանկի աջակցությամբ ակտիվորեն աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և … Read more

«Իզի Փեյ» վճարային հարթակներում դադարեցվում է «Վիվա Արմենիա» ՓԲԸ ծառայությունների վճարումների ընդունումը

26 հունվարի 2026 – 12:31 AMT PanARMENIAN.Net – «Իզի Փեյ» ընկերությունը տեղեկացնում է, որ «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ի կողմից համագործակցությունը միակողմանիորեն դադարեցնելու հետևանքով՝ 2026 թվականի փետրվարի 1-ից «Վիվա Արմենիա» ՓԲԸ ծառայությունների դիմաց վճարումները այլևս չեն ընդունվի «Իզի Փեյ» ընկերության վճարամիջոցներով։ Մասնավորապես՝ վճարումները չեն իրականացվի «Իզի Փեյ» ընկերության ինքնասպասարկման տերմինալներով, easywallet օնլայն դրամապանակով և մասնաճյուղերում վճարումների տարբերակով։ … Read more

Իդրամով այլևս հնարավոր չի լինի վճարել «Վիվա Արմենիայի» ծառայությունների համար

26 հունվարի 2026 – 12:28 AMT PanARMENIAN.Net – «Իդրամ» ընկերությունը տեղեկացնում է, որ 2026 թվականի փետրվարի 1-ից «Իդրամ» հարթակներով այլևս հնարավոր չի լինի վճարումներ կատարել «Վիվա Արմենիա» ՓԲԸ ծառայությունների համար: Այս փոփոխությունը պայմանավորված է «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ի կողմից համագործակցությունը միակողմանիորեն դադարեցնելու որոշմամբ։ Արդյունքում՝ «Վիվա Արմենիա» ծառայությունների դիմաց վճարումները չեն ընդունվի՝ · Idram&IDBank հավելվածով, · Իդրամի … Read more

Արևային էներգիայի պահպանման շուկան մինչև 2035 թվականը կքառապատկվի

 Տնտեսություն 26 Հունվար, 2026 12:26 Ըստ «Market Research Future»-ի նոր հետազոտության՝ արևային էներգիայի և կուտակիչ համակարգերի համաշխարհային շուկան սրընթաց աճ է գրանցելու։ 2024 թվականին գնահատվելով 0,14 միլիարդ դոլար՝ այն մինչև 2035 թվականը կհասնի 0,6 միլիարդ դոլարի՝ ապահովելով տարեկան միջինը 14,1% աճ։ Այս ոլորտը արմատապես … Read more

ՀՀ հեղուկ գազի ներկրման ծավալները վերջին տարիներին ավելացել են

26 հունվարի 2026 – 12:11 AMT PanARMENIAN.Net – Հայաստանը վերջին տարիներին զգալիորեն ավելացրել է հեղուկ գազի ներմուծման ծավալը: ՊԵԿ-ից հայտնել են, որ 2025 թվականին Հայաստան է ներմուծվել 283,742 տոննա հեղուկ գազ, մինչդեռ 2022 թվականին այդ ցուցանիշը կազմել է 90,257 տոննա, հայտնում է Radar Armenia-ն: Հեղուկ գազը հիմնականում ներկրվել է ՌԴ-ից ու Իրանից, բայց նաև Իրաքից, … Read more

Նոր ռեկորդ․ ոսկու գինը գերազանցել է 5000 դոլարի շեմը

Աճող աշխարհաքաղաքական անորոշությունների ֆոնին ոսկու գինը կտրուկ աճել է՝ գերազանցելով մեկ ունցիայի համար 5000 դոլարը․ գրում է Reuters գործակալությունը։  Թանկարժեք մետաղի շուկայական գինը բարձրացել է 1.5%-ով՝ հասնելով մեկ ունցիայի համար 5․058.09 դոլարի, ավելի վաղ 5․092.71 դոլարի՝ բոլոր ժամանակների ամենաբարձր մակարդակին հասնելուց հետո։ Ոսկու գինը 2025 թվականին աճել է 64%-ով, ինչը նրա ամենամեծ տարեկան աճն է … Read more

Ապրիլի 1-ից պետական բոլոր վճարները կկատարվեն բացառապես անկանխիկ եղանակով

26 հունվարի 2026 – 11:07 AMT PanARMENIAN.Net – 2026 թվականի ապրիլի 1-ից բոլոր պետական վճարները, այդ թվում՝ կենսաթոշակները և երեխայի ծննդով պայմանավորված նպաստները, կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով, տեղեկացնում է ՀՀ կառավարությունը։ 2026 թվականի հունվարի 1-ից անկանխիկ գործարքների դեպքում կենսաթոշակառուներին և նպաստառուներին ներկայիս 12%-ի փոխարեն կտրամադրվի մինչև 20% հետվճար։

Ոսկու գները կրկին գերազանցել են բոլոր ժամանակների ամենաբարձր ցուցանիշը

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 2026 թվականի փետրվարին ոսկու ֆյուչերսների գինը գերազանցել է 5000 ԱՄՆ դոլարը մեկ տրոյական ունցիայի համար՝ սահմանելով ռեկորդ, ըստ Comex հարթակի (Նյու Յորքի ապրանքային բորսայի ստորաբաժանում) տվյալների։ Մոսկվայի ժամանակով ժամը 2:03-ի դրությամբ թանկարժեք մետաղի գինը հասել էր 5,007.50 դոլարի (աճը՝ 0.49 տոկոսով): Մոսկվայի … Read more

Երբ Կապանի օդանավակայանը կդառնա միջազգային. պարզաբանում է գերատեսչությունը․ Sputnik Արմենիա

Կապանի «Սյունիք» օդանավակայանը միջազգային դարձնելու նպատակով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը քննարկումներ կսկսի բաժնետերերի հետ․ այս մասին Sputnik Արմենիային հայտնել են նախարարությունից։ Կառավարության նիստում հաստատվել էին արգենտինահայ միլիարդատեր Էդուարդո Էռնեկյանի ընտանիքին պատկանող «Corporacion America» ընկերության հետ Հայաստանի միջազգային օդանավակայանների կոնցեսիայի մասին պայմանագրի փոփոխությունները: Ներկայում Կապանի օդանավակայանը սպասարկում է միայն ներքին չվերթեր դեպի Երևան և … Read more