Ապրիլի 1-ից պետական բոլոր վճարները կկատարվեն բացառապես անկանխիկ եղանակով

Ապրիլի 1-ից պետական բոլոր վճարները կկատարվեն բացառապես անկանխիկ եղանակով

26 հունվարի 2026 – 11:07 AMT

PanARMENIAN.Net – 2026 թվականի ապրիլի 1-ից բոլոր պետական վճարները, այդ թվում՝ կենսաթոշակները և երեխայի ծննդով պայմանավորված նպաստները, կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով, տեղեկացնում է ՀՀ կառավարությունը։

2026 թվականի հունվարի 1-ից անկանխիկ գործարքների դեպքում կենսաթոշակառուներին և նպաստառուներին ներկայիս 12%-ի փոխարեն կտրամադրվի մինչև 20% հետվճար։

Leave a Comment