26 հունվարի 2026 – 12:28 AMT
PanARMENIAN.Net – «Իդրամ» ընկերությունը տեղեկացնում է, որ 2026 թվականի փետրվարի 1-ից «Իդրամ» հարթակներով այլևս հնարավոր չի լինի վճարումներ կատարել «Վիվա Արմենիա» ՓԲԸ ծառայությունների համար:
Այս փոփոխությունը պայմանավորված է «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ի կողմից համագործակցությունը միակողմանիորեն դադարեցնելու որոշմամբ։
Արդյունքում՝
«Վիվա Արմենիա» ծառայությունների դիմաց վճարումները չեն ընդունվի՝
· Idram&IDBank հավելվածով,
· Իդրամի տերմինալներով,
· IDBanking.am և banking.idram.am առցանց հարթակներով,
· Idram Junior հավելվածով
«Իդրամ» ընկերության համար առաջնահերթ է իր օգտատերերին ապահովել կայուն, անվտանգ և որակյալ ծառայություններով, ուստի կանխավ տեղեկացնում ենք այս փոփոխության մասին և խնդրում «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ի բաժանորդներին տվյալ ծառայությունների համար վճարումներ կատարել այլ հասանելի եղանակներով։ Շնորհակալ ենք ըմբռնման համար»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Իդրամը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: