26 հունվարի 2026 – 12:11 AMT
PanARMENIAN.Net – Հայաստանը վերջին տարիներին զգալիորեն ավելացրել է հեղուկ գազի ներմուծման ծավալը:
ՊԵԿ-ից հայտնել են, որ 2025 թվականին Հայաստան է ներմուծվել 283,742 տոննա հեղուկ գազ, մինչդեռ 2022 թվականին այդ ցուցանիշը կազմել է 90,257 տոննա, հայտնում է Radar Armenia-ն:
Հեղուկ գազը հիմնականում ներկրվել է ՌԴ-ից ու Իրանից, բայց նաև Իրաքից, ԱՄԷ-ից, Վրաստանից, անգամ՝ Չինաստանից, Լիխտենշտայնից, Գերմանիայից ու Լեհաստանից։
2022 թվականին ներմուծվել է 90․257 տոննա հեղուկ գազ, որից Ռուսաստանի Դաշնությունից՝ 81,503 տոննա, իսկ Իրանից՝ 8350 տոննա։
2023 թվականին ներմուծվել է 143,758 տոննա, որից ՌԴ-ից՝ 138,116 տոննա, Իրանից՝ 4757 տոննա։
2024 թվականին ներմուծումը կազմել է 218,865 տոննա, որից Ռուսաստանից՝ 210,087 տոննա, Իրանից՝ 8102 տոննա։
2025 թվականին այդ թիվն աճել է մինչև 283,742 տոննա, որից ՌԴ-ից ներմուծվել է 268,457 տոննա, իսկ Իրանից՝ 12,125 տոննա։