Ստորագրվել են 135 մլն եվրո ընդհանուր արժողությամբ վարկային և դրամաշնորհային համաձայնագրերը

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և ՎՎԲ տնօրեն Վերոնիկա Գարսիա դել Արկոն ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, ՀՀ Կառավարության ներկայացուցիչների, Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Կլաուդիա Բուշի, ԵՄ հանձնակատար Մարթա Կոսի և Վերականգնման վարկերի բանկի ու Եվրոպական ներդրումային բանկի ներկայացուցիչների մասնակցությամբ ստորագրել են 135 մլն եվրո ընդհանուր արժողությամբ վարկային և դրամաշնորհային համաձայնագրերը՝ … Read more

«CPS» ընկերությունը չի ներմուծել և չի ներմուծում վառելիք Ադրբեջանից․ հերքում

Ս․թ․ մարտի 19-ին «Ժողովուրդ» օրաթերթի՝ «Ով է եվրոպականի անվան տակ ադրբեջանական բենզին ներկրողը. բացառիկ» վերտառությամբ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը և բացարձակ սուտ է։ Հայտնում ենք, որ «CPS» ընկերությունը չի ներմուծել և չի ներմուծում վառելիք Ադրբեջանից։ Ընկերությունը ներմուծում է բացառապես եվրոպական արտադրության վառելիք՝ համապատասխան փաստաթղթերով, ապահովելով վաճառքը մեր լցակայաններում և գործընկերներին, լիարժեք կրելով պատասխանատվություն որակի համար։ … Read more

ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է Վերականգնման վարկերի բանկի պատվիրակությանը

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Վերականգնման վարկերի բանկի (KfW) պատվիրակությանը՝ Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով տնօրեն Վերոնիկա Գարսիա դել Արկոյի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էր նաև ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանատան զարգացման համագործակցության ղեկավար Կատրին Բուտեր-Պելցը: Հանդիպման ընթացքում քննարկվել են ջրային, էներգետիկ ոլորտներում ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր և հետագա փոխգործակցության հնարավոր նոր … Read more

Մհեր Գրիգորյանը և Մարթա Կոսը համաձայնագիր են ստորագրել․ ի՞նչ ծրագրեր են իրականացվելու ԵՄ աջակցությամբ

Եվրոպական միության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի այցը Հայաստան, իսկապես, նշանակալի է և կարևոր․ Երևանում Մարթա Կոսի հետ համատեղ հայտարարության ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Նա հիշեցրեց, որ հաձնակատար Կոսը վերջին կես տարում աշխատանքային այցով Հայաստան է գալիս երկրորդ անգամ, ինչը Հայաստան-Եվրամիություն գործընկերության ընդլայման վառ ապացույցն է։ ՀՀ փոխվարչապետը նաև տեղեկացրեց, որ իր եվրոպացի … Read more

Կայացել է «Համագործակցություն հանուն կիբեռանվտանգության ամրապնդման» ծրագրի 2-րդ նիստը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանի գլխավորությամբ մարտի 18-ին տեղի է ունեցել «Համագործակցություն՝ հանուն կիբեռանվտանգության ամրապնդման» (Partnership for Strengthening Cybersecurity) ծրագրի շրջանակում ձևավորված Կառավարման հանձնաժողովի 2-րդ նիստը։ Նիստին մասնակցել են նաև Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության տնօրեն Ներսես Երիցյանը, Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության փոխդեսպան Լարս Հեննիգը, Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարության կիբեռ արտաքին … Read more

Կառավարությունն ավելի քան 1 մլրդ դրամ է հատկացել սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար

Կառավարության որոշմամբ առաջարկվում է պետբյուջեից ՀՀ մարզպետների աշխատակազմերին հատկացնել 1,007,158.8 հազար դրամ՝ սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման համար։ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ֆինանսավորվող ծրագրերը։ Այսպիսով, գումար կհատկացվի հետևյալ աշխատանքների համար՝ Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Ապարան բնակավայրի ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատում (կատարված շինարարական աշխատանքները՝ 30 %, ասֆալտապատվել է 2,3 կմ երկարությամբ ճանապարհ), Արարատի մարզի Արարատ համայնքի Արարատ, Արմաշ, Երասխ … Read more

Սահմանամերձ համայնքներում բնակարանաշինության ծրագրի քվոտան ընդլայնվել է

19 մարտի 2026 – 16:25 AMT PanARMENIAN.Net – Սահմանամերձ համայնքներում բնակարանաշինության պետական աջակցության ծրագիրը վերանայվել է՝ ընդգրկելով ավելի լայն շրջանակ։ Սահմանամերձ գյուղերում տների կառուցման արտոնությունների նոր քվոտա է սահմանվել։ Համապատասխան որոշումը ընդունվել է ՀՀ կառավարության նիստի ընթացքում։ Sահմանամերձ բնակավայրերում բնակելի տների կառուցման հիփոթեքային ծրագիրը կառավարությունը սկսել է սուբսիդավորել 2022 թվականից։ Սուբսիդավորման առավելագույն չափը կազմել է … Read more

Կխթանվի ոսկեգործության ոլորտի զարգացման համար նպաստավոր հարկային միջավայր ձևավորումը

Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին, որի նպատակը ոսկուց և թանկարժեք քարերից պատրաստված իրերի օտարման գործարքների՝ ԱԱՀ-ով հարկման բազայի որոշման կանոնների վերանայումն է՝ ոսկեգործության ոլորտի զարգացման համար նպաստավոր հարկային միջավայր ձևավորելու ակնկալիքով: Նախագծով առաջարկվում է սահմանել, որ ոսկուց և թանկարժեք քարերից պատրաստված իրեր արտադրողի կողմից արտադրված՝ ոսկուց … Read more

Կասեցվել է «Էյեմ ֆակտորի»-ի պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչներն «Էյեմ ֆակտորի» ՓԲ ընկերությանը պատկանող մրգային, բանջարեղենային և մսային պահածոների արտադրամասում անցկացվող ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Կոտայքի մարզ, ք․ Աբովյան): Այս մասին հայտնում են  տեսչական մարմնից: «Մասնավորապես՝ արտադրական շինության որոշ հատվածներում պատերի մակերեսները պատված չեն եղել … Read more

Ռուսաստանն ակնկալում է շարունակել համագործակցությունը Հայաստանի հետ ատոմային էներգետիկայի ոլորտում

Ռուսաստանն ակնկալում է, որ ռուս-հայկական համագործակցությունն ատոմային էներգետիկայի ոլորտում կշարունակվի․ ինչպես գրում է ТАСС-ը, այդ մասին հայտարարել է ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատան խորհրդական Դմիտրի Լիցկայը։ «Ինչպես գիտեք, մենք ակտիվորեն քննարկում ենք Հայաստանի Հանրապետությունում նոր էներգաբլոկի կառուցման հնարավորությունը, և «Ռոսատոմ»-ը պատրաստ է շարունակել իր հայ գործընկերներին ապահովել ատոմային էներգիայի արտադրությամբ ամենաբարձր մակարդակով՝ օգտագործելով բոլոր ժամանակակից տեխնոլոգիաները, պահպանելով … Read more