Կասեցվել է «էլեն» ռեստորանի արտադրական գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսուչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների կողմից «Էլեն» ՍՊ ընկերությանը պատկանող (ք․ Երևան, Մաշտոցի պողոտա 9) հանրային սննդի օբյեկտում իրականացված ստուգման ընթացքում արձանագրվել են սննդամթերքի արտադրության հետ անհամատեղելի սանիտարահիգիենիկ խախտումներ՝ ✔️ սանհանգույցների դռները բացվել են անմիջապես դեպի արտադրական գործընթացների իրականացման տարածք, ✔️ խոհանոցի և սննդի արտադրական տարածքում, որտեղ իրականցվում է մսեղիքի կտրատում և … Read more

Վախենում եմ՝ ձեր ասածը լինի այն, ինչ անցած դարում եղավ ԱՄՆ-ում. մի երեսուն տարի խելքի չէին գալիս. Հրանտ Բագրատյանը՝ Նարեկ Կարապետյանին

Պաշտոնական վիճակագրությունն ասում է՝ ունենք ընդամենը 90.000 գործազուրկ, այն իջել է մինչև 13 տոկոս, – այսօր «Մեր ձեւով» շարժման առաջնորդ Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրի շնորհանդեսին ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն էլ շարունակեց. «Վիճակագրությունը մեր գործազրկությունը շատ քիչ է ցույց տալիս՝ հաշվի առնելով, որ գործազուրկ է համարվում այն մարդը, ով ակտիվ … Read more

«ԱՄՆ-ի մրցակցությունը նպատակ ունի ենթարկել», «Մեզ անհրաժեշտ են ավելի շատ չինական ներդրումներ Եվրոպայում»․ Մակրոն

Ամերիկայի Միացյալ Նահանգների մրցակցությունը նպատակ ունի ենթարկել Եվրոպային, և դա անընդունելի է, Դավոսում ելույթի ունենալիս հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնը։ Նա ընդգծել է, որ առևտրային պատերազմների սրացումը և պրոտեկցիոնիզմի աճը միայն կորուստների կհանգեցնեն բոլոր կողմերի համար։ «Եվրոպան այժմ ունի շատ հզոր գործիքներ, և մենք պետք է դրանք օգտագործենք, երբ մեզ անհարգալից են վերաբերվում»։ Ֆրանսիայի … Read more

Նիկոլ Փաշինյանը գործարար Վլադիմիր Եվտուշենկովի հետ քննարկել է պետություն-մասնավոր հատված փոխգործակցությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է գործարար Վլադիմիր Եվտուշենկովին։ Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել ՀՀ-ում տնտեսության ընդհանուր զարգացումների, ինչպես նաև պետություն–մասնավոր հատված փոխգործակցության շուրջ։

Կենսաթոշակառուն միջին կենսաթոշակով կարող է ամսվա ընթացքում կատարել ընդամենը իր 18 օրվա նվազագույն ծախսը»․ Թադեւոս Ավետիսյան

«Այս կառավարության գործունեության հնգամյա շրջանն ավարտվում է, սոցիալական պաշտպանության ոլորտի չափելի երեք խոստումները կատարված չեն, որի հետեւանքով կենսաթոշակառուներն ու աշխատող աղքատները ներկայումս ապրում են ավելի վատ, քան ապրում էին 2021 թվականին»․ խորհրդարանական հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը։ «Ընդհանուր պատճառը ակնհայտ է․ այս անձանց եկամուտներն աճել են անհամեմատ ավելի քիչ չափով, քան արձանագրված … Read more

«Գևորգ, հերիք է սուտ խոսաս. Նարեկ Կարապետյանը բոլոր նախարարների հետ հանդիպել է ու ամենաքիչը քեզ հետ է հանդիպել»․ Ալեքսան Ալեքսանյանը՝ Գևորգ Պապոյանին

«Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամ Ալեքսան Ալեքսանյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որով դիմում է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին՝ ասելով, թե լավ է արել, որ ուրախացել է Նարեկ Կարապետյանի՝ իր հետ հանդիպումից։ Նա, մասնավորապես, նշել է. «Գևորգ, ոնց որ շատ ես ուրախացել, որ Նարեկ Կարապետյանի հետ հանդիպել ես։ Լավ ես արել, որ ուրախացել … Read more

Ապրիլի 15-ից հետո քաղաքացիներն իրենց մոտ մնացած բոլոր «հին» թղթադրամները կարող են անվճար փոխանակել բանկերում․ ԿԲ

2025 թ. ապրիլի 28-ին Կենտրոնական բանկը հայտարարել էր, որ ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի որոշման համաձայն՝ 2026 թ. ապրիլի 15-ից 2-րդ սերնդի թղթադրամները բնականոն մաշվածության արդյունքում դուրս կգան շրջանառությունից։ 2017 թ. հուլիսի 11-ին Կենտրոնական բանկի մամուլի հաղորդագրության մեջ հատուկ նշվել էր, որ երկրորդ սերնդի թղթադրամները շրջանառությունից դուրս կբերվեն միայն այն ժամանակ, երբ դրամաշրջանառության ամբողջ շղթայում ներդրվեն … Read more

Կոնյակի հումքը արտահանեն ՀՀ-ից Ադրբեջան, որ ադրբեջանցիները Աղդամում կոնյակ լցնե՞ն. Նարեկ Կարապետյան

«Մեր ձեւով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը դրական է համարում Թուրքիայի հետ սահմանի բացումը: Այսօր լրագրողներն ասուլիսում նրանից հետաքրքրվեցին՝ Ադրբեջանի հետ առեւտրաշրջանառությանը՝ հատկապես բենզինի ներմուծմանը ինչպես է վերաբերվում եւ հարց ուղղվեց՝ իրենց՝ իշխանության գալու պարագայում Ադրբեջանի հետ առեւտուրը շարունակվելո՞ւ է, թե՞ ոչ: Ի պատասխան՝ Կարապետյանն ասաց. «Ադրբեջանի հետ առեւտրի հարցում մտավախություն կա. նավթի ու բենզինի գնումը … Read more

Տարածաշրջանային երկրների տնտեսական և ենթակառուցվածքային ծրագրերի շուրջ մրցավազքը կպահպանվի նաեւ 2026-ին. ԱՀԾ

Տարածաշրջանի երկրների համար պայմաններ են ստեղծվել լարվածության որոշակի թուլացման, տարածաշրջանային կայունության հեռանկարների իրացման առումով, նշված է Հայաստանի արտաքին հետախուզության զեկույցում՝ շեշտվելով, որ 2025 թվականին շարունակվել է գլոբալ և տարածաշրջանային երկրների մրցավազքը տնտեսական և ենթակառուցվածքային ծրագրերի շուրջ։ Զեկույցը նշում է, որ գլոբալ և տարածաշրջանային մրցակցության դինամիկան, ամենայն հավանականությամբ, կպահպանվի 2026 թվականին։    Տարածաշրջանային ենթակառուցվածքային և տնտեսական … Read more

Գեղեցկության սրահներ, հացի փռեր, փոքր կրպակներ ձեր հարկերը լինելու են զրո տոկոս. ներկայացվեց Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագիրը

-Անկախությունից հետո մեր բնակչությունը կես միլիոնով քչացել է, շարունակում է անկում ապրել: Մենք առաջարկում ենք 5 քայլ, որը անելու ենք, ու որը փոխելու է մեր հայրենիքի կյանքը: Քայլերը մշակված են տարիների աշխատանքի արդյունքում,- այսօր փորձագետների ու քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասաց «Մեր ձեւով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը՝ ներկայացնելով շարժման առաջնորդ Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագիրը: -Շրջելով … Read more