ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսուչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների կողմից «Էլեն» ՍՊ ընկերությանը պատկանող (ք․ Երևան, Մաշտոցի պողոտա 9) հանրային սննդի օբյեկտում իրականացված ստուգման ընթացքում արձանագրվել են սննդամթերքի արտադրության հետ անհամատեղելի սանիտարահիգիենիկ խախտումներ՝
✔️ սանհանգույցների դռները բացվել են անմիջապես դեպի արտադրական գործընթացների իրականացման տարածք,
✔️ խոհանոցի և սննդի արտադրական տարածքում, որտեղ իրականցվում է մսեղիքի կտրատում և ջլատում, պատերը չեն ունեն հարթ մակերես և չեն պահպանվում նորոգ վիճակում,
✔️ ջրի արտահոսքի հետևանքով առաստաղին առկա է անցանկալի բորբոսների աճ և մասնիկների թափվելու վտանգ։
Տեսուչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ «Էլեն» ՍՊ ընկերության հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է վերջնաժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսուչական մարմին
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: