Էկոնոմիկայի նախարարը Բուլղարիայի դեսպանին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» և TRIPP նախաձեռնությունները

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հունվարի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլա Նիկոլովին, հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից: Քննարկվել են Հայաստանի և Բուլղարիայի միջև տնտեսական հարաբերությունների ընդլայնմանն ու առևտրաշրջանառության ավելացմանն առնչվող հարցեր։ «Հայաստանը շարունակում է խորացնել համագործակցությունը Եվրոպական միության հետ քաղաքական, տնտեսական և անվտանգային ոլորտներում, կարևորում է ԵՄ անդամ պետությունների … Read more

Պարզվում է՝ նվազագույն աշխատավարձ կամ կենսաթոշակ ստացող քաղաքացիներն ԱՐՔԱ քարտերով կարող են ստանալ ընդամենը 712-1500 դրամ հետվճար. FIP

FIP. ԱՐՔԱ վճարային համակարգով նախատեսված 2 տոկոսի չափով հետվճարի ծրագիրը ՀՀ կառավարության կողմից ներկայացվում է որպես ֆինանսական աջակցության մեխանիզմ։ Սակայն «Փաստերի ստուգման հարթակի» կատարած հաշվարկները ցույց են տալիս, որ այն գործնականում չի կարող դիտարկվել որպես տեսանելի արդյունքներ ապահովող սոցիալական աջակցության ծրագիր․ նույնիսկ ծրագրի բոլոր պայմաններն ու սահմանափակումները պահպանելու դեպքում քաղաքացիները 2 տոկոսի չափով հետվճարի շրջանակում … Read more

Խորհրդային տարիների համեմատ Հայաստանում նվազել են արտանետումները, բայց ոչ էներգաարդյունավետության հաշվին

Աշխարհում արագ տեմպերով զարգանում է կանաչ էներգետիկան։ Դա իրականացվում է տարբեր ծրագրերով։ Դրանցից մեկը Արևելյան գործընկերության «Քաղաքապետների դաշնագիր՝ հանուն կլիմայի և էներգիայի» ծրագիրն է, որին միացել է նաև Հայաստանը։ Դաշնագրին անդամակցող ՏԻՄ-երը կամավոր հանձնառություն են ստանձնում տեղական մակարդակով մշակելու և իրականացնելու գործողություններ, որոնք կնպաստեն կլիմայական մարտահրավերների հաղթահարմանը և համայնքների կայուն զարգացմանը։ Համայնքները պարտավորվում են մինչև … Read more

«Եթե ՀԷՑ-ի շուկայական արժեքը հասանելի լինի պետական բյուջեի առումով, մենք ՀԷՑ-ն ամբողջությամբ կազգայնացնենք եւ կհանձնենք հավատարմագրված կառավարման»

«Մեր միջազգային գործընկերներին իրազեկել ենք իրավիճակի մասին, հատկապես էներգետիկ ոլորտում թոփ ընկերություններին փորձում ենք իրազեկել։ Բայց այս պահին տեղի է ունենում ՀԷՑ-ի շուկայական արժեքի գնահատում։ Եթե ՀԷՑ-ի շուկայական արժեքը կլինի հասանելի պետական բյուջեի առումով, մենք ՀԷՑ-ն ամբողջությամբ կազգայնացնենք եւ կհանձնենք հավատարմագրված կառավարման միջազգային բարձր պրոֆեսիոնալ ընկերության կամ ընկերությունների խմբի»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց Նիկոլ Փաշինյանը։ … Read more

Միջազգային պարբերականը Հայաստանն ընդգրկել է Wanderlust Good to Go List 2026 ցանկում

Wanderlust միջազգային պարբերականը Հայաստանը պաշտոնապես ընդգրկել է Wanderlust Good to Go List 2026 ցանկում։ 🏛 FITUR 2026 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսի շրջանակում Wanderlust պարբերականը ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեին հանձնեց Wanderlust Good to Go List 2026 վկայականը։ 🏆 Այս կարևոր ճանաչումը Հայաստանը ներկայացնում է, որպես տարվա ամենաոգեշնչող զբոսաշրջային ուղղություններից մեկը՝ արժևորված իր ինքնատիպ փորձառություններով, հետաքրքիրճանապարհորդություններով և պատասխանատու … Read more

«Դա լավ է, բայց ո՞վ, ու՞մ է ավելի մեծ լավություն անում՝ առնո՞ղը, թե վաճառո՞ղը։ Հայաստանում գեներացված գումարները գնում են Ադրբեջան»․ Քոչարյանը՝ Ադրբեջանի հետ առեւտրի եւ «քարոզչական բենզինի» մասին

«Հայաստանում բենզինի պահանջարկը մոտավորապես 250 հազար տոննա է, դրա քանի՞ տոկոսն է կազմում նախորդ տարեվերջին Հայաստան ներկրված ադրբեջանական 1200 տոննա բենզինը, դա կարո՞ղ է գնային որեւէ ազդեցություն ունենալ շուկայի վրա»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսում՝ պատասխանելով ադրբեջանական բենզինի՝ Հայաստան ներկրման մասին հարցին, նման վերլուծություն արեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ հավելելով, որ խոսակցությունները, թե դրա շնորհիվ … Read more

Եվրոպան և Հնդկաստանն այսօր պատմություն են կերտում․ Ուրսուլա ֆոն դեր Լեյեն ·

Եվրոպան և Հնդկաստանն այսօր պատմություն են կերտում։ Մենք կնքել ենք բոլոր գործարքների մայրը։ Մենք ստեղծել ենք երկու միլիարդ բնակչություն ունեցող ազատ առևտրի գոտի, որից երկու կողմերն էլ կշահեն։ Սա միայն սկիզբն է։ Մենք մեր ռազմավարական հարաբերությունները կզարգացնենք՝ դարձնելով դրանք ավելի ամուր։ Այս մասին X-ի իր բլոգում գրել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Ստորև ներկայացնում ենք … Read more

Հնդկաստանի հետ առևտրային համաձայնագիրը ամրապնդում է ԵՄ-ի ձայնը «բազմաբևեռ աշխարհում»

Եվրոպական խորհրդի ղեկավարը Euronews-ին ասել է, որ Հնդկաստանի հետ ազատ առևտրի համաձայնագիրը կօգնի կայունացնել սակագներից ցնցված համաշխարհային տնտեսությունը։ Համաձայնագիրը կնվազեցնի ԵՄ արտահանման ավելի քան 90%-ի վրա դրված մաքսատուրքերը։ Եվրամիությունը վերահաստատում է իր դիրքերը բազմաբևեռ աշխարհում՝ այս շաբաթ Հնդկաստանի հետ «բոլոր համաձայնագրերի մայրը» անվանված համաձայնագիրը ստորագրելուց հետո, Euronews-ին ասել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան։ Երեքշաբթի … Read more

Գործնականում Հնդկաստանը եւ Եվրամիությունը որքանո՞վ շահագրգռգված կլինեն նոր երթուղու գործարկմամբ

Հնդկաստանը և Եվրամիությունը ազատ առեւտրի մասին համաձայնագիր են ստորագրել։ Այդ մասին հայտարարել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, տեղեկացրել է Asian News International գոևրծակալությունը։ Հնդկաստանի կառավարության ղեկավարը վստահություն է հայտնել, որ Եվրամիության հետ այդ համաձայնագիրը կխթանի իր երկրի արտադրական և սպասարկման ոլորտների հետագա զարգացումը։ Ըստ Մոդիի, այդ պայմանավորվածությունը ներառնում է համաշխարհային ՀՆԱ-ի մեկ քառորդը և միջազգային … Read more

Ով ինչքան հարկ է վճարել 2025-ին․ փոփոխություններ խոշոր հարկատուների տասնյակում

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2025-ի հազար խոշոր հարկատուների ցանկը։ Այն գլխավորում է «Մոբայլ Սենթր Արթ»-ը, երկրորդ հորիզոնականում «Գրանդ Տոբակո»-ն է, երրորդում՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը։ Տարիներ շարունակ խոշոր հարկատուների ցանկը գլխավորող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը նախորդ տարվա ընթացքում այնքան էր զիջել դիրքերը, որ 2025 թ. առաջին եռամսյակում ներառված չէր անգամ առաջատար տասնյակի մեջ։ Կիսամյակային տվյալներով արդեն … Read more