Նարեկ Մկրտչյանը` Եվրոպայի երիտասարդների փոխչեմպիոն — Armsport.am

Ալբանիայի Դյուրես քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների և մինչև 23 տարեկանների առաջնությունում 79 կգ քաշային ծանրորդների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Նարեկ Մկրտչյանը երկամարտի 338 կգ արդյունքով դարձել է արծաթե մեդալակիր: Պոկում վարժությունում Նարեկ Մկրտչյանը հաջորդաբար բարձրացրեց 145 և 150 կգ՝ զբաղեցնելով 4-րդ տեղը։ Հրում վարժության առաջին մոտեցմամբ՝ բարձրացնելով 185 կգ, Մկրտչյանը սահմանեց երկամարտի Եվրոպայի նոր ռեկորդ։ … Read more

Ծանրամարտի երիտասարդների և Մ-23 ԵԱ․ Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ

Ալբանիայի Դյուրես քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների և մինչև 23 տարեկանների առաջնությունների մրցումային չորրորդ օրը Հայաստանն ունի երկու մասնակից։ Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, Երևանի ժամանակով 15:00-ին, երիտասարդների պայքարում մրցահարթակ դուրս կգան 79 կգ քաշայիններ Նարեկ Մկրտչյանն ու Մարտին Պողոսյանը։ Ծանրորդների մրցելույթներին հետևելու համար սեղմեք ԱՅՍՏԵՂ Նշենք, որ մրցաշարը կավարտվի նոյեմբերի 4-ին։

Ծանրամարտի երիտասարդների և Մ-23 ԵԱ․ Գոռ Սահակյանի արդյունքը — Armsport.am

Ալբանիայի Դյուրես քաղաքում մեկնարկած ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների և մինչև 23 տարեկանների առաջնությունում տղամարդկանց 71 կգ քաշային կարգում Հայաստանի ընտրանու մարզիկ Գոռ Սահակյանը դարձավ բրոնզե մեդալակիր։ Նա երկամարտում գրանցեց 327 կգ արդյունք։ Պոկում վարժությունում Սահակյանը բարձրացրեց 145 կգ և նվաճեց փոքր բրոնզե մեդալ։ Հրում վարժությունում հայ ծանրորդը գլխավերևում պահեց 175 կգ և 182 կգ՝ այս ձևում … Read more

Տիգրան Կարապետյանը` Եվրոպայի երիտասարդների չեմպիոն — Armsport.am

Ալբանիայի Դյուրես քաղաքում մեկնարկած ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների և մինչև 23 տարեկանների առաջնությունում տղամարդկանց 71 կգ քաշային կարգում Հայաստանի ընտրանու անդամ Տիգրան Կարապետյանը պոկում վարժությունում հաջորդաբար բարձրացրեց 131 կգ, 136 կգ ու 145 կգ: Վերջին մոտեցումով Կարապետյանը Եվրոպայի նոր ռեկորդ սահմանեց: Այս վարժությունում Տիգրանն առաջինն է: Հրում վարժությունում հայ ծանրորդը բարձրացրեց 166 կգ, այնուհետ172 կգ ու … Read more

Նարեկ Գրիգորյանը` Եվրոպայի երիտասարդների փոխչեմպիոն — Armsport.am

Ալբանիայի Դյուրես քաղաքում մեկնարկած ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների և մինչև 23 տարեկանների առաջնությունում տղամարդկանց 71 կգ քաշային կարգում Հայաստանի ընտրանու մարզիկ Նարեկ Գրիգորյանը դարձավ փոխչեմպիոն։ Նարեկ Գրիգորյանը երեք հաջող մոտեցմամբ պոկեց 131 կգ, 136 կգ և 143 կգ: Այս վարժությունում Գրիգորյանը նվաճեց արծաթե մեդալ: Հրում վարժությունում նա բարձրացրեց 166 կգ, հետո 175 կգ` դառնալով ԵԱ-ի նոր … Read more

Հայաստանի ծանրամարտի հավաքականը կմասնակցի Իրանում կայանալիք զինվորականների միջազգային մրցաշարին

Հայաստանի ծանրամարտի ազգային հավաքականը պատրաստվում է մասնակցել Իրանի Բաբոլսար քաղաքում նոյեմբերի 1-6-ը անցկացվելիք զինվորականների առաջին միջազգային մրցաշարին։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։ Մեր թիմը հանդես կգա հետևյալ կազմով՝ 60 կգ — Կառլեն Դավթյան 65 կգ — Ժորա Գրիգորյան 71 կգ — Հովհաննես Հովհաննիսյան 94 կգ — Հովհաննես Ղահրամանյան Հավաքականի գլխավոր մարզիչն … Read more

🎥 Համաշխարհային ռեկորդ․ 21-ամյա Կառլոս Նասարը՝ աշխարհի եռակի չեմպիոն — Armsport.am

Ծանրամարտի օլիմպիական չեմպիոն Կառլոս Նասարը նվաճեց աշխարհի իր երրորդ տիտղոսը՝ հաղթելով Ծանրամարտի աշխարհի առաջնությունում։ Բուլղարացի մարզիկը ցուցադրեց բացառիկ կամքի ուժ. պոկում վարժությունից հետո չորրորդ տեղում լինելով՝ հրում վարժությունում շանս չտվեց մրցակիցներին։ Մրցույթի ընթացքում Նասարը սկսեց 173 կիլոգրամից, սակայն ձախողեց 178 և 182 կգ-ի մոտեցումները։ Արդյունքում, պոկում վարժությունում նա գրանցեց 173 կգ և զբաղեցրեց չորրորդ տեղը։ … Read more

Ծանրամարտի ԱԱ․ Սուրեն Գրիգորյանի արդյունքը — Armsport.am

Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում 88 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Սուրեն Գրիգորյանը երկամարտի արդյունք չգրանցեց։ Գրիգորյանը պոկում վարժությունում միայն մեկ հաջող մոտեցում ունեցավ՝ երրորդ փորձով բարձրացնելով 160 կգ ծանրաձող և զբաղեցնելով 7-րդ հորիզոնականը։ Սակայն հրում վարժությունում նա երեք անգամ ձախողեց 195 կգ բարձրացնելու փորձերը՝ մնալով առանց երկամարտի արդյունքի։ Հայաստանի հաջորդ ներկայացուցիչը Ֆյորդեում … Read more

Ծանրամարտ․ Հակոբ Մկրտչյանն ավարտում է կարիերան — Armsport.am

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, պատանեկան Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Հակոբ Մկրտչյանն ավարտում է իր պրոֆեսիոնալ մարզական կարիերան։ Այս մասին հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը՝ շնորհակալություն հայտնելով 28-ամյա մարզիկին տարիների նվիրումի և նշանակալի նվաճումների համար։ Հակոբ Մկրտչյանը 2014 թվականի Նանկինի պատանեկան Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր է, 2019 թվականի աշխարհի … Read more

Գրիգոր Ղազարյանը՝ Եվրոպայի պատանեկան առաջնության չեմպիոն և ռեկորդակիր — Armsport.am

Հայաստանի ծանրամարտի պատանիների հավաքականի անդամ Գրիգոր Ղազարյանը դարձել է Եվրոպայի պատանեկան առաջնության չեմպիոն՝ նվաճելով երեք ոսկե մեդալ և սահմանելով մի քանի ռեկորդներ: Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում ընթացող Եվրոպայի առաջնությունում, 84 կգ քաշային կարգում հանդես եկող հայ մարզիկը պոկում վարժությունում կատարեց երեք հաջող մոտեցում՝ 140 կգ, 145 կգ և 148 կգ: Վերջին արդյունքով նա սահմանեց պատանեկան Եվրոպայի … Read more