Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում 88 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Սուրեն Գրիգորյանը երկամարտի արդյունք չգրանցեց։
Գրիգորյանը պոկում վարժությունում միայն մեկ հաջող մոտեցում ունեցավ՝ երրորդ փորձով բարձրացնելով 160 կգ ծանրաձող և զբաղեցնելով 7-րդ հորիզոնականը։ Սակայն հրում վարժությունում նա երեք անգամ ձախողեց 195 կգ բարձրացնելու փորձերը՝ մնալով առանց երկամարտի արդյունքի։
Հայաստանի հաջորդ ներկայացուցիչը Ֆյորդեում կլինի Աննա Ամրոյանը, որը 77 կգ քաշային կարգում հանդես կգա B խմբում։