Սարգիս Սարգսյանը՝ սահմանափակ կարողություններ ունեցող անձանց աշխարհի առաջնության չեմպիոն
ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը դարձել է Հնդկաստանում անցկացված 2025 թվականի սահմանափակ կարողություններ ունեցող անձանց աշխարհի անհատական շախմատի առաջնության չեմպիոն: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։ Սարգիսը, չկրելով ոչ մի պարտություն, 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր: Շնորհավորում ենք Սարգիսին և մաղթում նոր հաղթանակներ: