Հայաստանի ծանրամարտի հավաքականը կմասնակցի Իրանում կայանալիք զինվորականների միջազգային մրցաշարին

Հայաստանի ծանրամարտի ազգային հավաքականը պատրաստվում է մասնակցել Իրանի Բաբոլսար քաղաքում նոյեմբերի 1-6-ը անցկացվելիք զինվորականների առաջին միջազգային մրցաշարին։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Մեր թիմը հանդես կգա հետևյալ կազմով՝

  • 60 կգ — Կառլեն Դավթյան
  • 65 կգ — Ժորա Գրիգորյան
  • 71 կգ — Հովհաննես Հովհաննիսյան
  • 94 կգ — Հովհաննես Ղահրամանյան

Հավաքականի գլխավոր մարզիչն է Երվանդ Կիրակոսյանը, իսկ պատվիրակությունը կղեկավարի Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սամվել Գասպարյանը։

Leave a Comment