Տեսանյութեր
Ինչ է արվում թափոնի հետ, ինչպես և ինչու․ մոլորակի վրա աղբի համար այլևս տեղ չկա
Մեր մոլորակի վրա աղբի համար տեղ գտնելն այլևս հեշտ բան չէ։ Աշխարհը փորձում է անել հնարավորը՝ թափոնների քանակը կրճատելու, կառավարելի ու վերահսկելի դարձնելու համար։ Հայաստանում ևս այս ուղղությամբ բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվում, հիմնականում՝ Եվրոպական միության և անդամ երկրների ֆինանսավորմամբ։ Ինչ է արվում աղբի հետ, ինչպես և ինչու հարցերի պատասխանը` ռեպորտաժում։
Վարչապետը տեսանյութ է հրապարակել Հովհաննավանքից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել Հովհաննավանքից՝ կից գրառմամբ. «Սուրբ և անմահ պատարագ Հովհաննավանքում»։
Shock and awe՝ ցնցում և դող Հարավային Ամերիկայում — Հայաստանի Հանրային Ռադիո
Մադուրոյին և նրա կնոջը Կարակասից փոխադրել են Նյու Յորք 2003 թվականի մարտի 21-ին ամերիկյան ուժերը սարսափելի ռմբահարման և հրթիռակոցման են ենթարկել Բաղդադը, և այդ արտաքնապես որքան տպավորիչ նույնքան Էլ դաժան օպերացիան անվանել են Shock and awe՝ Ցնցում և դող: 23 տարի անց՝ 2026 թվականի հունվարի 3-ին ամերիկացիները կայծակնային գրոհով գերեվարել և Նյու Յորք են փոխադրել … Read more
Այսօր Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության հիմնադրման օրն է
34 տարի պետական ծառայության առաջնագծում. այսօր Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության հիմնադրման օրն է՝ հայտնում են Պետական եկամուտների կոմիտեից: «Այս տարիների ընթացքում համակարգն անցել է շարունակական զարգացման ճանապարհ՝ սահմանային անցակետերի և ենթակառուցվածքների արդիականացումից մինչև մաքսային գործընթացների ամբողջական թվայնացում։ Այսօր մաքսային ծառայության զարգացման հիմքում թվային նորարարություններն են, գիտելիքահեն մոտեցումները և միջազգային չափանիշները՝ միտված ժամանակի պահանջներին համահունչ, թափանցիկ … Read more
Կարակասում քաոս է. Մադուրոն՝ ձերբակալված — Հայաստանի Հանրային Ռադիո
«Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին մեղադրանք է առաջադրվել թմրանյութային ահաբեկչության, կոկաինի ներմուծման դավադրության, գնդացիրների և ավերիչ սարքերի ապօրինի պահման, ինչպես նաև գնդացիրների և ավերիչ սարքերի պահպանման դավադրության համար՝ ընդդեմ Միացյալ Նահանգների»,-գրառմամբ տեղեկացրել է ԱՄՆ գլխավոր դատախազ Պամելա Բոդին: Նա նաև նշել է, որ Մադուրոն և նրա կինը շուտով կկանգնեն ԱՄՆ դատարանի առաջ։ Կարակասում քաոս է. մարդիկ … Read more
Ամանորյա ուղերձ Երուսաղեմի սրբոց Թարգմանչաց հայկական վարժարանից
Երուսաղեմի սրբոց Թարգմանչաց հայկական վարժարանի սաների ամանորյա ուղերձը իրենց երկու հայրենիքների բարգավաճմանն է ուղղված։ Հայ և այլ ազգերի ներկայացուցիչ աշակերտներն այս կրթօջախում մտածում են հայերեն։ Ավարտում են չորս լեզուների (հայերենի, անգլերենի, եբրայերենի և արաբերենի) փայլուն իմացությամբ։ Դպրոցը հիմնվել է 1929 թվականի՝ պատրիարք Եղիշե Դուրյանի նախաձեռնությամբ։