2 մլն զբոսաշրջիկ, 2% հետվճար` Arca քարտի դեպքում. Շաբաթը` թվերով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Թվեր, փաստեր և ֆինանսներ․ ամփոփում ենք շաբաթը Banksnews.am-ի հետ։ Նոր՝ 2026թ․-ի հետ մեկնարկեցին նաև մի շարք նոր օրենքներ։ 2026թ․ սեպտեմբերի մեկից Հայաստանում յուրաքանչյուր երեխայի ծննդյան դեպքում ծնողները 500 հզ միանվագ նպաստ կստանան՝ ընդ որում դա կախված չի լինի ընտանիքում երեխաների թվից։ Աշխատանքային պայմանագրերի կնքումը, փոփոխումը և դադարեցումն այսուհետ կարվի միայն  էլեկտրոնային եղանակով՝ ՊԵԿ-ի ընդունած էլեկտրոնային … Read more

Որքանով են կրճատվել Գերմանիայի վիզայի հերթերը․ գործընթացը դյուրացվել է, վճարները՝ շատացել

Վերջին տարիներին Գերմանիա մուտքի վիզա ստանալու գործընթացը հաճախ ուղեկցվում էր երկար հերթերով և մինչև 10-12 ամիս տևող սպասումով։ Դեկտեմբերին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Գերմանիայի կողմից ՀՀ քաղաքացիներին վիզա տրամադրելու հարցում նորություն է սպասվում, և որ վիզաների ստացման գործընթացում հերթեր չեն լինելու։ Ինչ է փոխվել այս ընթացքում։ Գերմանիա մեկնել ցանկացողների փակ խմբերում ամենահաճախ քննարկվող հարցերից մեկը վիզայի … Read more

Ինչո՞ւ է Իլհամ Ալիևը շռայլորեն ֆինանսավորում Ադրբեջանի հրեական ու ուդիական համայնքների ղեկավարներին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել՝ կրոնական համայնքներին ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին։ Ֆինանսավորումն իրականացվելու է Պահուստային ֆոնդից, սակայն հատկացումները ակնհայտորեն անհամաչափ են։ Առանձնահատուկ աջակցություն է ցուցաբերվել հրեական և ուդիական համայնքներին։ Հրեական համայնքին հատկացվել է 1,2 միլիոն մանաթ, 500 ուդիներին՝ նույնքան, որքան Ադրբեջանում շուրջ 120 հազար հավատացյալ ունեցող ռուս ուղղափառ եկեղեցուն։ Այս անհամաչափությունը քաղաքական ենթատեքստ … Read more

Մի մասնիկ կյանքից՝ ուրիշի փրկության համար․ դոնորությունը Հայաստանում

Հունվարի 8-ին Ոսկրածուծի Դոնորների Հայկական Ռեեստրը նշում է ոսկրածուծի դոնորի օրը: 2001 թվականի հունվարի 8-ին Ոսկրածուծի Դոնորների Հայկական Ռեեստրում գրանցվեցին ոսկրածուծի և ցողունային բջիջների առաջին կամավոր հայ դոնորները։ Այդ օրվանից կառավարության որոշմամբ՝ հունվարի 8-ը Հայաստանում նշվում է որպես Ոսկրածուծի Դոնորների օր: Այսօր ռեեստրն ունի ավելի քան 35.000 դոնոր, կատարվել է 44 փոխպատվաստում, ինչը զգալի արդյունք … Read more

Չորս տասնյակ զոհ, հազարավոր վիրավորներ, շարունակվող ցույցեր. Ալի Խամենեին իրանցիներին ազգային միասնության կոչ է արել

Իրանում 12 օր է՝ չեն դադարում բողոքի ցույցերը: Հարևան Իրանում տիրող իրավիճակի մասին տեղեկություններ կարելի է ստանալ երկու աղբյուրից միայն՝ այն էլ իրարամերժ շեշտադրումներով ու նկարագրությամբ: Իրանական պետական ԶԼՄ-ները հաղորդում են, որ ընդհանուր առմամբ իրավիճակը վերահսկելի է, ընդունելի են ակցիայի մասնակիցների պահանջները, իսկ արևմտյան ԶԼՄ-ներից ու համագործակցող իրավապաշտպան կազմակերպություններից տեղեկանում ենք, որ զանգվածային ակցիաները մասսայական … Read more

Ինձ կարող Է զսպել միայն իմ բարոյականությունը. Թրամփ — Հայաստանի Հանրային Ռադիո

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բավական անկեղծ հարցազրույց Է տվել «Նյու Յորք Թայմս»-ին: Նա խոսել Է ամենատարբեր թեմաների մասին՝ Վենեսուելա, Գրենլանդիա, Ուկրաինա, Ռուսաստան, արհեստական բանականություն: «Նյու Յորք Թայմս»-ի լրագրողների մի ամբողջ թիմ Է եկել Սպիտակ տուն: Հարցազրույցի ընթացքում նախագահը մի քանի հեռախոսազանգ Է ստացել, բայց պատասխանել Է միայն երկուսին՝ մեկը Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն Էր, մյուսը՝ … Read more

Ճանապարհներին իրականացվում է ուժեղացված հերթապահություն

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհներին սպասարկող կազմակերպությունների կողմից իրականացվում է ուժեղացված հերթապահություն։ Ճանապարհները մաքրվում են, մշակվում աղ-ավազով 24-ժամյա ռեժիմով։ Սպասարկող ընկերությունները օգնություն են ցուցաբերում նաև վարորդներին՝ մեքենաները դուրս բերելով արգելափակումից։ Տեսանյութը՝ Վարդենյաց լեռնանցքից է։

Արսեն Թորոսյանն ամփոփել է 2025-ի աշխատանքներն ու նախանշել այս տարվա անելիքները

Անկանխիկ գործարքների դեպքում կենսաթոշակառուներին և նպաստառուներին կտրամադրվի մինչև 20% հետվճար: Արցախից տեղահանվածների բնակապահովման ծրագիրը կշարունակի լավարկվել: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն ամփոփել է նախորդ տարվա աշխատանքներն ու նախանշել այս տարվա անելիքները: Մանրամասները՝ ռեպորտաժում:

Սա ֆարս է, ինչ ուզեն՝ կանեն. Ռուբեն Մելիքյան • Tribune.am

Tribune․am–ը մեդիա իրազեկման հարթակ է, որը նպատակ ունի տրամադրել արագ, օպերատիվ եւ անաչառ տեղեկատվություն, վերլուծել Հայաստանում եւ աշխարհում առկա խնդիրները և կանխատեսելու հետագա զարգացման ուղիները։