«Հրապարակումը, վարչապետի հանձնարարությամբ, ուղարկվել է իրավապահ մարմիններին»․ Նազելի Բաղդասարյան

The London Times անունով մի կայք իր հրապարակման մեջ ակնհայտ սուտ պնդում է արել՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչներին վերագրելով «գաղտնի պայմանավորվածություններ եվրոպական դեղագործական ընկերությունների» հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։ «Տվյալ հրապարակումը, վարչապետի հանձնարարությամբ, ուղարկվել է իրավապահ մարմիններին՝ իրավական գնահատական տալու համար։ Բայց … Read more

«Այն, որ այս ոլորտում մենք կատարման տիրույթում ունենք էական բաց, ակնհայտ է»․ Դավիթ Թումասյանը՝ կատարողական վարույթի շրջանակներում ծնող-երեխա տեսակցության ապահովման կարգի մասին

ՄԻՊ ազգային ռազմավարությունից բխող 2023-2026 թթ․ գործողությունների շարքում է կատարողական վարույթի շրջանակներում ծնողի և մերձավոր ազգականների հետ երեխայի տեսակցությունների շրջանակներում ծնողի և մերձավոր ազգականների հետ երեխայի տեսակցությունների ապահովման կարգի կատարելագործումն է, որը մասնակի է կատարվել։ Iravaban.net-ի հետ զրույցում իրավունքների պաշտպանության գծով միջազգային փորձագետ, իրավաբան Դավիթ Թումասյանն ասաց՝ եթե երեխան ապրում է ծնողներից մեկի հետ, … Read more

Պոլիտեխնիկական համալսարանի ուսանողներն ու դասախոսներն իրենց արժանապատիվ ներդրումն են ունեցել այդ հերոսական պայքարում՝ թե՛ ռազմաճակատում, թե՛ թիկունքում․ Գոռ Վարդանյանի ուղերձը Մայիսի 9-ի կապակցությամբ

Սիրելի՛ պոլիտեխնիկցիներ, մայիսի 9-ը խորհրդանշական օր է մեր պատմության մեջ՝ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի օրը։ Այս մասին նշվում է համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանի ուղերձում։ «Այն հանդիսանում է ազգերի միասնության, արիության և սխրանքի փառաբանման խորհրդանիշ։ Այս օրը մենք խորին հարգանքով հիշում ենք նրանց, ովքեր իրենց անմնացորդ նվիրումով նպաստեցին խաղաղության վերականգնմանը և հայրենիքի պաշտպանությանը։ Հայաստանի ազգային … Read more

Փրկարարները Դեբեդ գետից դուրս են բերել մայիսի 2-ից որոնվող տղամարդու դին

Մայիսի 9-ին, ժամը 16։00-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ որոնողական աշխատանքներ իրականացնող փրկարարները Դեբեդ գետում՝ Ախթալա-Շնող հատվածից 3-4 կմ հեռավորության վրա, նկատել են դի։ Փրկարարները ժամը 18։59-ին Դեբեդ գետից դուրս են բերել մայիսի 2-ին ավտոմեքենայով գետն ընկած տղամարդու դին։

Հայտարարություն՝ վարչապետի արտաքին կապերի վարչությունում փորձագետ ներգրավելու մասին

Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը․ Փորձագետը՝ 1) հավաքագրում, մշակում և վերլուծում է Ֆրանկոֆոնիայի խաղերի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ շահագրգիռ մարմիններից ստացվող տեղեկատվությունը.2) մշակում և թարգմանում է Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեին ներկայացվող անհրաժեշտ տեղեկատվությունը, ինչպես նաև Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի կողմից ներկայացված տեղեկատվությունը.3) մասնակցում է Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի փորձագետների այցերի շրջանակներում կազմակերպվող հանդիպումներին, անհրաժեշտության դեպքում՝ … Read more

«Ի՞նչ է ուզածները` արյո՞ւն թափվի քաղաքում». Մարտուն Գրիգորյանը տեսանյութ է հրապարակել

ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը այսօր՝ մայիսի 9-ին, ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է հետևյալը․ «Օրենքով գողերն ի՞նչ կապ ունեն մանդատի թեմայի հետ։ Ինչպիսի?ն են մեր հարաբերությունները քաղաքապետի հետ։ Ի՞նչ է ուզածները` արյո՞ւն թափվի քաղաքում։ Երկար է ստացվել, բայց արժի մինչև վերջ նայել, շատ կարևոր հարցերից ենք խոսել։ Առաջիկայում բոլոր ինտրիգային … Read more

Կգա ժամանակը, կպարզվի, կհասկանաք՝ ինչով էր պայմանավորված Կարենի այս քայլը. իշխանության ներկայացուցիչները Գյումրիում չեն հանդարտվում

Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցած «Մեր քաղաքը» դաշինքի ղեկավար, ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը դեռ չի կարողացել կապ հաստատել, հանդիպել ավագանու «Մեր քաղաքը» խմբակցության արդեն նախկին անդամ Կարեն Բադալյանի հետ՝ հասկանալու, թե ինչ է տեղի ունեցել իրականում։ «Փորձում էին օրենք խախտել։ Իրականում ինչ-որ մարդիկ Կարեն Բադալյանի փոխարեն այդ ամեն ինչն անում են, որպեսզի այդ մանդատը ծառայեցնեին … Read more

«Ռիո Մոլ»-ում հրդեհ է բռկնվել

Մայիսի 9-ին, ժամը 16։03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Ռիո Մոլ» առևտրաժամանցային կենտրոնի տանիքից ծուխ է նկատվում։ Այս մասին հայտնում են փրկարար ծառայությունից։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման … Read more

Նախաձեռնում ենք Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց. Հովիկ Աղազարյան

Նախաձեռնում ենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց, այս մասին հայտարարել է ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանը։ «Որպես ՄԱՍԿ կուսակցության վարչության անդամ՝ լիազորված եմ հայտարարել, որ նախաձեռնում ենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց (իմպիչմենթ)։ Վարչապետի մեր թեկնածուի անունը կհայտարարենք սույն թվականի մայիսի 20-ին»,- նշել է նա։

Տիգրանի ծննդյան օրն է․ որոնողական աշխատանքները վերսկսել են նույն ինտենսիվությամբ

Այսօր՝ մայիսի 9-ին, Մարմարիկում անհետացած Տիգրանի 2 ամյակն է։ Փոքրիկին փնտրում են մայիսի 4-ից։ ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը Iravaban.net-ի հետ զրույցում ասաց, որ որոնողական աշխատանքները նույն թափով և ինտեսիվությամբ վերսկսել են․ «Ոստիկաններն ու փրկարարները կրկին ներգրավված են երեխային գտնելու գործում։ Աշխատանքները շարունակվում են ինչպես գետի երկայնքով, այնպես էլ ջրամբարի հատվածում և ընդհանուր տարածքում»։ … Read more