Տիգրանի ծննդյան օրն է․ որոնողական աշխատանքները վերսկսել են նույն ինտենսիվությամբ

Այսօր՝ մայիսի 9-ին, Մարմարիկում անհետացած Տիգրանի 2 ամյակն է։ Փոքրիկին փնտրում են մայիսի 4-ից։

ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը Iravaban.net-ի հետ զրույցում ասաց, որ որոնողական աշխատանքները նույն թափով և ինտեսիվությամբ վերսկսել են․ «Ոստիկաններն ու փրկարարները կրկին ներգրավված են երեխային գտնելու գործում։ Աշխատանքները շարունակվում են ինչպես գետի երկայնքով, այնպես էլ ջրամբարի հատվածում և ընդհանուր տարածքում»։

«Հայրն ու պապիկը բակում մեքենայի վրա գործ էին անում, Տիգրանը քույրիկի հետ նույնպես տարածքում էր, հետո քույրը եկել է տուն, մայրը մտածել է՝ Տիգրանը հայրիկի մոտ է, հայրիկն էլ՝ հակառակը, մի քանի րոպե հետո հասկացել են՝ բալիկը չկա»,- երեխայի կորելու օրը պատմել էր ազգականներից մեկը:

Leave a Comment