ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի խորհրդական Արմեն Ղուկասյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը ստորագրել է հրաման, որով Արմեն Ղուկասյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։  Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։

Համաձայն փաստաթղթի՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի խորհրդական Արմեն Պատվականի Ղոկասյանին 2026 թվականի հունվարի 12-ից ազատել զբաղեցրած պաշտոնից՝ անձնական նախաձեռնությամբ՝ գրավոր դիմումի հիման վրա։

Հրամանն ընդունվել է հիմք ընդունելով «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ և «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասի և հիմք ընդունելով Ա․ Ղուկասյանի՝ 2026 թվականի հունվարի 7-ի դիմումը։

Leave a Comment