Թմրամիջոցներ իրացնող 58-ամյա մի տղամարդը հայտնաբերվել է

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունվարի 8-ին Ռոստովյան փողոցի շենքերից մեկում հայտնաբերել և Նոր Նորքի բաժին են տեղափոխել 58-ամյա մի տղամարդու, որը հետախուզվում էր թմրամիջոցների իրացման մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ Այս մասին  Iravaban.net–ը տեղեկանում է ՆԳՆ ոստիկանությունից։ Նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Leave a Comment