Անհետ կորած Արթուր Հայրապետյանը հայտնաբերվել է

Հունվարի 13-ին հաղորդվել էր 1966 թ. ծնված Արթուր Հայրապետյանի անհետ կորելու մասին: Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում Արթուր Հայրապետյանը հայտնաբերվել է։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին:

Հռիփսիմե Հունանյանի համար շտապօգնություն են կանչել

«Հրապարակ» թերթը գրում է․ «ՔՊ-ական պատգամավոր, Առողջապահության մշտական հանձնաժողովի նախագահ Հռիփսիմե Հունանյանը երեկ հրաժարվեց պաշտոնից եւ հաջորդ խորհրդարանում առաջադրվելուց: Թեեւ նա իր հայտարարությամբ փորձեց տպավորություն թողնել, որ դա իր որոշումն է, սակայն իրականում Փաշինյանն է այդ որոշումը կայացրել: Նախօրեին պատգամավորուհին բերման է ենթարկվել ՔՊ վարչություն` դատափետվել իր սկանդալային հայտարարությունների համար։ Նա երեկ առավոտից փակվել էր … Read more

Ներկայացվել է 2025թ. ընթացքում վճարված Դրոշմանիշային վճարների վերադարձի ընթացակարգը

Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամը ներկայացրել է 2025թ. ընթացքում վճարված Դրոշմանիշային վճարների վերադարձի ընթացակարգը։ Ըստ այդմ՝ ԶԻՆԱՊԱՀԸ 2026թ․ հունվարի 21-ից մեկնարկել է 2025թ․ համար հաշվարկված և վճարված դրոշմանիշային վճարների վերադարձի դիմումների ընդունման գործընթացը։Հիմնադրամից տեղեկացնում են, որ ԶԻՆԱՊԱՀԸ նախաձեռնել է անհրաժեշտ քայլեր դրոշմանիշային վճարների վերադարձի գործընթացը պարզեցնելու և ավտոմատացնելու ուղղությամբ։ Ըստ այդմ՝ դիմումի մշակման համար անհրաժեշտ … Read more

60-ամյա տղամարդը համայնքային ոստիկաններին է հանձնել իր տանը ապօրինի պահվող ակոսափող հրացանը

Համայնքային ոստիկանության Թումանյանի բաժնում հունվարի 21-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Դսեղ գյուղի 60-ամյա բնակիչը ապօրինի հրազեն է պահում: Բացատրական աշխատանքի արդյունքում 60-ամյա տղամարդը իր տան տանիքից համայնքային ոստիկաններին է ներկայացրել ապօրինի պահվող «ՏՕԶ» տեսակի ակոսափող հրացան և հայտնել, որ այն պատկանել է հանգուցյալ հորը:Դսեղ գյուղի 60-ամյա բնակիչը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին։ … Read more

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է «Խաղաղության խորհրդի» նիստին և Կանոնադրության ստորագրման հանդիսավոր արարողությանը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում մասնակցում է «Խաղաղության խորհրդի» նիստին և Կանոնադրության ստորագրման հանդիսավոր արարողությանը։ Այս մասին  Iravaban.net–ը տեղեկանում է վարչապետի ֆեյսբուքյան էջից։

ՊԵԿ նախկին նախագահի տնային կալանքը վերացվել է 300մլն դրամ գրավի դիմաց

Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Վարդան Հարությունյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց տնային կալանքը վերացվել է, Հարությունյանը 300մլն դրամ գրավ է վճարել։Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից և նշում, որ առաջիկայում  հատուկ վերանայման բողոք են ներկայացնելու Վերաքննիչ դատարան։ Հիշեցնենք, որ 2018թ. մայիսին Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, ըստ որի  բացահայտել էր հանցավոր սխեմա, … Read more

Կստեղծվեն պայմաններ Կապանի «Սյունիք» օդանավակայանը միջազգային դարձնելու համար

Գործադիրն ընդունել է «ՀՀ Կառավարության և «Կորպորասիոն Ամերիկա Ս․ Ա․»-ի միջև ստորագրված կոնցեսիոն պայմանագրի հինգերորդ լրացմանը հավանություն տալու և Հայաստանի Հանրապետության փոխվարչապետին լիազորություն վերապահելու մասին» որոշում: Ըստ հիմնավորման՝ որոշման նպատակն է ընդլայնել ՀՀ միջազգային օդանավակայանների թողունակությունը, բարելավել ենթակառուցվածքները, բարձրացնել սպասարկման որակը, ինչպես նաև ստեղծել պայմաններ՝ տեղական չվերթեր սպասարկող օդանավակայանը (Կապանի «Սյունիք» օդանավակայան) միջազգային օդանավակայան … Read more

54-ամյա տղամարդը կալանավորվել է թմրամիջոցների իրացման և մաքսանենգության համար․ հայտնաբերել են 4 հետախոզվողների

Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում հունվարի 21-ին Բուխարեստ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել Էջմիածին քաղաքի բնակիչ 54-ամյա մի տղամարդու: Նա 2021 թ․ հոկտեմբերի 1-ից Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության կողմից հետախուզվում էր թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, դրանց պրեկուրսորների իրացման և մաքսանենգության մեղադրանքներով. խափանման միջոցը՝ կալանք։ *** Քրեական … Read more

Ատեստավորման արդյունքներով վարձատրությունը կտրածվի նաև ուսուցիչների անհատական բաղադրիչի ժամերի վրա․ Ժաննա Անդրեասյան

ՀՀ կառավարության հունվարի 22-ի նիստում, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ քննարկվեց «Ուսուցիչների կամավոր ատեստավորման, կամավոր ատեստավորման արդյունքով ուսուցչի դրույքաչափի և դրան հատկացվող հավելավճարի տրա­մադրման, կամավոր ատեստավորման հանձնաժողովի ձևավորման կարգը հաստատելու մասին» հարցը։ Ինչ փոփոխություններ են առաջարկվում նախագծի ընդունմամբ․ նախարարն ընդգծեց, որ նախագծով նախատեսված մի շարք կարգավորումներ վերաբերում են արդեն գործող ուսուցիչներին, իսկ մյուսները՝ այն … Read more

Քննչական կոմիտեն հերքում է զինծառայողի մահվան դեպքի մասին տարածված տեղեկությունը

Քննչական կոմիտեն անդրադարձել է օրերս տեղի ունեցած դեպքի մասին տարածվող տեղեկություններին։ «Hraparak.am.-ի այսօրվա՝ «ԻՆՉՈՒ ԷՐ ԶԻՆՎՈՐՆ ԻՆՔՆԱՍՊԱՆ ԵՂԵԼ. 9 ԱՆՁ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է» վերտառությամբ նյութը չի համապատասխանում իրականությանը, ապատեղեկատվություն է»: Iravaban.net-ը տեղեկանում է Քննչական կոմիտեից։ «2026 թվականի հունվարի 16-ին հայտնել եմ, որ զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձերբակալվել է 1 անձ: … Read more