Ատեստավորման արդյունքներով վարձատրությունը կտրածվի նաև ուսուցիչների անհատական բաղադրիչի ժամերի վրա․ Ժաննա Անդրեասյան

ՀՀ կառավարության հունվարի 22-ի նիստում, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ քննարկվեց «Ուսուցիչների կամավոր ատեստավորման, կամավոր ատեստավորման արդյունքով ուսուցչի դրույքաչափի և դրան հատկացվող հավելավճարի տրա­մադրման, կամավոր ատեստավորման հանձնաժողովի ձևավորման կարգը հաստատելու մասին» հարցը։

Ինչ փոփոխություններ են առաջարկվում նախագծի ընդունմամբ․ նախարարն ընդգծեց, որ նախագծով նախատեսված մի շարք կարգավորումներ վերաբերում են արդեն գործող ուսուցիչներին, իսկ մյուսները՝ այն անձանց, ովքեր ցանկանում են աշխատել որպես ուսուցիչ։

Մասնավորապես, կարգով նախատեսված փոփոխություններով սահմանվում է, որ ուսուցչի կողմից իրականացվող անհատական բաղադրիչի ժամերի վրա նույնպես կտարածվի ատեստավորման արդյունքներով նախատեսված վարձատրությունը։ «Ի՞նչ է սա նշանակում․ մեր ուսուցիչները, բացի իրենց առարկաները դասավանդելուց, նոր չափորոշչի համաձայն կարող են նաև վարել խմբակներ, իրականացնել նախագծային աշխատանքներ, որոնք կրթության անբաժանելի և շատ կարևոր մասն են։ Հետևաբար, եթե ուսուցիչը, օրինակ, ֆիզիկա առարկան դասավանդելուց բացի ղեկավարում է նաև ֆիզիկայի նախագծային աշխատանք, ապա այդ ժամերը նույնպես կհաշվեն»,– ասել է նախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Leave a Comment