Գարեգին Բ–ն նոր նշանակում է արել

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Հոգեշնորհ Տ. Հուսիկ աբեղա Սմբատյանը սույն թվականի հունվարի 23-ից նշանակվել է Գևորգյան հոգևոր ճեմարանի, Սևանի Վազգենյան դպրանոցի և Քահանայից պատրաստման լսարանի տեսուչ: Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է  Մայր Աթոռից։

ԼՂ-ից ՀՀ տեղափոխված մեր 10 հայրենակիցների առողջական վիճակը բավարար է. Ավանեսյան

Բժիշկներից կազմված մեր բրիգադը, անհրաժեշտության դեպքում, օպերատիվ բուժօգնություն ցուցաբերելու նպատակով մեկնել է Լեռնային Ղարաբաղից այսօր Հայաստան տեղափոխվող մեր 11 հայրենակիցներին դիմավորելու: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: «Այս պահին բոլորն անցել են բուժզննում, նրանցից մեկը հոսպիտալացվել է Գորիսի բժշկական կենտրոն` լրացուցիչ հետազոտության: Մեր 10 հայրենակիցների առողջական վիճակը բավարար է»,- գրել է … Read more

Ռուսական առաջատար Sitronics Group ընկերությունը ստանձնեց Մերգելյանի անվան ԵրՆԻՄՄ-ի կառավարումը

Արմինֆո. Ռուսական առաջատար «Սիտրոնիքս Գրուպ» (Sitronics Group) ընկերությունը ստանձնել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ​​ինստիտուտի (ԵՐՄՄԳՀԻ) վերահսկողությունը։ Գործարքը տեղի է ունեցել այս տարվա հունվարի 19-ին՝ ըստ ՀՀ իրավաբանական անձանց պետական ​​ռեգիստրի տվյալների։ Նշենք, որ ինստիտուտն ինքը չի մեկնաբանում գործարքը։ ՀՀ համապատասխան նախարարություններն ու գերատեսչությունները նույնպես չեն մեկնաբանում ինստիտուտի կառավարման փոխանցումը խոշոր ռուսական հոլդինգային ընկերությանը։ Գործարքի մանրամասները, … Read more

«Սրբազան պայքարի» երեք մասնակիցների նկատմամբ կայացված արդարացնող դատավճիռը բեկանվել է

Վազգեն Գալստանյանի(Բագրատ Սրբազան խմբ․) կողմից կազմակերպված և ղեկավարվող՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման շրջանակներում, 2024 թվականի մայիսի 31-ին՝ ժամը 16։00-ի սահմաններում, ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց կազմակերպված ակցիայի ընթացքում, մի խումբ անձինք, անտեսելով Ոստիկանության ծառայողների կողմից պատշաճ վարքագիծ դրսևորելու և հասարակական կարգը չխախտելու պահանջ-հորդորները, ի թիվս հասարակական կարգը խախտող այլ արարքների, շիշ և տարբեր … Read more

Հայտնաբերվել են կեղծ վարորդական վկայականով երթևեկող վարորդներ

Հունվարի 2-ին Արմավիր-Երևան ավտոճանապարհին ծառայող Արմավիրի մարզի պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են «Օպել» մակնիշի մի մեքենա։ Սուգմամբ պարզել է, որ Արմավիր քաղաքի բնակիչ 26-ամյա վարորդի ներկայացրած վարորդական իրավունքի վկայականը կեղծ է։ Iravaban.net-ը տեղեկանում է ՆԳՆ-ից։Նման մի դեպք էլ Արմավիրի մարզի պարեկներն արձանագրել են հունվարի 9-ին։ Արմավիր-Երևան ճանապարհին նրանք կանգնեցրել են մի «ԲՄՎ», որի վարորդ … Read more

Նիստերը շարունակվում են հետաձգվել․ Թարգմանիչների հետ կնքվող պայմանագրերի խնդիրը չի լուծվում

2026 թվականի մեկնարկին Հայաստանի դատական համակարգը կանգնել է լուրջ խնդրի առաջ։ Օտարերկրյա քաղաքացիների մասնակցությամբ բոլոր դատական գործերը փաստացի կաթվածահար են եղել․ Փաստաբան Մարատ Ատովմյանը նշում է, որ բոլոր այն գործերը, որոնք կապված են օտարերկրացիների հետ, անխտիր բոլոր դատական նիստերը հետաձգվում են, թարգմանիչների բացակայության պատճառով։ Այս մասին հայտնել էինք շաբաթներ առաջ։ Խնդիրը սակայն լուծում չի … Read more

Արտաշատում տեղի ունեցած հրաձգության, երկու անձի սպանության վերաբերյալ գործի քննությունը շարունակվում է

2024 թվականի նոյեմբերի 8-ին տեղի ունեցածը ցնցեց ողջ Արտաշատը, Արտաշատ բժշկական կենտրոնից ներքին գործերի նախարարության ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ բուժօգնության են դիմել հրազենային վնասվածքներով քաղաքացիներ, 15 րոպե անց նույն կենտրոնից ստացվել էր ևս մի հաղորդում, բուժօգնության դիմած չորս քաղաքացուց երեքը բուժօգնություն են ստանում իսկ 15-ամյա տուժողը վիրահատարանում մահացել է։ «Իհարկե ողբերգական դեպք է … Read more

Սովորաբար ԱՄՆ-ը պարիտետը փորձում է միշտ պահել. Սուրեն Սարգսյան

Իհարկե, Թրամփի հետ նստելն ու լուսանկարվելը (ըստ արարողակարգի՝ այբբենական կարգով, ընդունող կողմը՝ մեջտեղում) կարևոր է ներքին PR-ի համար, քանի որ քողարկում է Դավոսում Թրամփի հետ երկկողմ հանդիպում չունենալու փաստը: Ինձ համար այդպես էլ անհասկանալի մնաց, թե ինչու Թրամփը տետ-ա-տետ հանդիպում չունեցավ Հայաստանի վարչապետի հետ, մինչդեռ նման հանդիպում ունեցավ Ադրբեջանի նախագահի հետ։ Սովորաբար ԱՄՆ-ն պարիտետը փորձում … Read more

Այսքանից հետո ՀՀ իշխանությունները օգնում են Ալիևին մաքրվել, շնորհակալություն են հայտնում. Տաթևիկ Հայրապետյան

Փաստացի անգամ այն հատուկենտ հայերը, որոնք մնացել էին Արցախում ու ընդունել էին Ադրբեջանի վերահսկողությունը, չկարողացան մնալ այնտեղ, ինչը, առավել քան, կանխատեսելի էր Ադրբեջանում պետական մակարդակով քարոզվող հայատյացության ու ատելության պայմաններում։ Ավելին, նրանցից մեկը՝ Կարեն Ավանեսյանը, որպես «ահաբեկիչ», վերջերս «դատապարտվեց» 16 տարվա ազատազրկման։ Ուստի այս մարդկանց տեղափոխումը դրական է, քանի որ նրանք նույնպես կարող էին արժանանալ … Read more

Արցախից հեռացողը ոչ թե տեղափոխվող է, այլ բռնի կերպով հայրենազրկված անձ. Ռոման Երիցյան

Ղարաբաղը Ադրբեջան չէ, իսկ Արցախից հեռացողը ոչ թե տեղափոխվող է, այլ բռնի կերպով հայրենազրկված անձ։ Մենք դուրս ենք եկել Արցախից ոչ թե ցանկությամբ, այլ լռության, սովի ու վախի միջով։ Թողել ենք մեր տները ոչ թե ընտրությամբ, այլ որովհետև կանգնեցրել եք սպանդի առջև և այլ ելք չեք թողել։ Մենք թողել ենք ոչ թե պատերը, այլ հիշողությունները։ … Read more