Քննչական կոմիտեն հերքում է զինծառայողի մահվան դեպքի մասին տարածված տեղեկությունը

Քննչական կոմիտեն անդրադարձել է օրերս տեղի ունեցած դեպքի մասին տարածվող տեղեկություններին։

«Hraparak.am.-ի այսօրվա՝ «ԻՆՉՈՒ ԷՐ ԶԻՆՎՈՐՆ ԻՆՔՆԱՍՊԱՆ ԵՂԵԼ. 9 ԱՆՁ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է» վերտառությամբ նյութը չի համապատասխանում իրականությանը, ապատեղեկատվություն է»: Iravaban.net-ը տեղեկանում է Քննչական կոմիտեից։

«2026 թվականի հունվարի 16-ին հայտնել եմ, որ զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձերբակալվել է 1 անձ: Հավելեմ՝ այդ անձն այս պահին կալանավորված է:

ՎԵՐԱՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ՝ քրեական վարույթի նախաձեռնման պահից սկսած միայն 1 անձ է ձերբակալված եղել»,- ասվում է Կոմիտեի հայտարարության մեջ:

Leave a Comment