ԿԸՀ-ն համալրել է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամների թափուր պաշտոնները

ԿԸՀ-ն համալրել է թիվ 4, 7, 12 ԸԸՀ-ների անդամների թափուր պաշտոնները։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է ԿԸՀ-ից։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը փետրվարի 2-ի արտահերթ նիստում փոփոխություն է կատարել ԿԸՀ 2022 թվականի դեկտեմբերի 2-ին ընդունած թիվ 89-Ա որոշման մեջ։ ԿԸՀ-ն նախապատվության քվեակարգով համալրել է Երևանի թիվ 4 և թիվ 7, ինչպես նաև Արտաշատի թիվ 12 ԸԸՀ-ների … Read more

Երևանի կենտրոնում մի հսկա տարածք գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվաճառվեն

Կառավարությունը որոշել էԿենտրոն վարչական շրջանում գտնվող 81 հա տարածքը գերակա շահ ճանաչել և սեփականաշնորհել կառուցապատողին, իսկ դրա համար նաև Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին նոր լիազորություն տալ պայմանագիր ստորագրելու համար։ Նախագծի հիմնավորման մեջ ասվում է. «Երևանի ավագանու որոշմամբ հաստատված` Երևան քաղաքի գլխավոր հատակագծով Երևանի Կենտրոնի հարավ-արևմտյան տարածքում /մոտ 81 հա/` Հրազդան կիրճի եզրով և Ծովակալ … Read more

2025 թվականին դատավորների վերապատրաստման և կարողությունների զարգացման գործընթացում ներգրավվել է ավելի քան 500 դատավոր և դատավորի թեկնածու

2025 թվականի ընթացքում Դատավորների ընդհանուր ժողովի Ուսումնական հարցերի հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կողմից՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով, «Արդարադատության ակադեմիայի մասին» ՀՀ օրենքով և Դատավորների ընդհանուր ժողովի 2018 թվականի նոյեմբերի 8-ի «Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի Ուսումնական հարցերի հանձնաժողովի գործունեության կարգը հաստատելու մասին» թիվ 04Լ որոշմամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում իրականացված գործունեության վերաբերյալ ամփոփումը ներկայացվում է … Read more

Ճանապարհները հիմնականում անցանելի են, որոշ հատվածներում բուք է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ «Մեղրու սար» կոչվող հատվածը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը (բուք է) դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Ջամշլու-Ծիլքար ավտոճանապարհին բուք է։ Շիրակի և Կոտայքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վարորդներին հորդորում … Read more

Հայաստանում է Հնդկաստանի զինված ուժերը ներկայացնող պատվիրակությունը

Փետրվարի 1-ին պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանի գլխավորած պատվիրակությունը։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է Պաշտպանության նախարարությունից։

2025 թվականին սկսել է իրականացվել 39 դատավորի գործունեության հերթական գնահատման գործընթացը, կայացվել՝ 28 վերջնական որոշում

2025 թվականի ընթացքում Դատավորների ընդհանուր ժողովի Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովը  Բարձրագույն դատական խորհրդի 2024 թվականի օգոստոսի 26-ի թիվ ԲԴԽ-81-Ն-32 և Բարձրագույն դատական խորհրդի 2024 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ ԲԴԽ-85-Ո-172 որոշումների համաձայն՝ սկսել է իրականացնել 39 դատավորի գործունեության հերթական գնահատման գործընթացը: 2025 թվականի ընթացքում Հանձնաժողովի կողմից դատավորների գործունեության՝ արտահերթ կարգով գնահատում չի իրականացվել: Վերոնշյալ ժամանակահատվածում վերջնական հաստատվել և … Read more

Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը ամփոփել է 2025 թվականի աշխատանքը

2025 թվականի ընթացքում Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) ստացել է շուրջ 654 դիմում-բողոք, գրություն, որոնցից շուրջ 211-ը՝ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին հաղորդում։ Iravaban.net-ը  տեղեկանում է Դատական իշխանության պաշտոնական կայքից; Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնելու նպատակով հրավիրված և անցկացված նիստերի ընթացքում իրականացրել է ստացված դիմում-բողոքների, հաղորդումների ուսումնասիրություններ, հարուցված կարգապահական վարույթների և Հանձնաժողովի գործունեությանն առնչվող այլ … Read more

Երեխայի ծննդով պայմանավորված ո՞ր նպաստներից եւ ինչպե՞ս կարող են օգտվել ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք կարող են դիմել երեխայի ծննդով պայմանավորված հետևյալ նպաստների նշանակման համար (պարտադիր պայման է ՀՀ-ում ունենալ բնակության վայրի հաշվառում)` մայրության նպաստ, երեխայի ծննդյան միանվագ նպաստ, խնամքի նպաստ։ Մայրության նպաստ։ Մայրության նպաստի իրավունք ունեն ինչպես աշխատող, այնպես էլ չաշխատող անձինք։ Տեղահանված այն անձինք, ովքեր ՀՀ-ում վարձու աշխատող չեն և ԼՂ-ում չեն ստացել … Read more

ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել հացահատիկի նոր խմբաքանակ

Այսօր Ադրբեջանի Հանրապետության տարածքով Հայաստան է ուղարկվել հացահատիկով բեռնված 25 վագոն՝ ընդհանուր 1746 տոննա։ Այս մասին  Iravaban.net–ը տեղեկանում է ադրբեջանական APA գործակալության տարածած հաղորդագրությունից։ Մինչ օրս Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել հացահատիկով բեռնված 285 վագոն (մոտ 19900 տոննա)։

Ի՞նչ իրավունքներ և արտոնություններ ունեն հաշմանդամություն ունեցող անձինք

Հաշմանդամության սահմանման նպատակով՝ անձին բուժում կամ սպասարկում իրականացրած բժշկական կազմակերպությունն ուղեգրում է բժշկասոցիալական փորձաքննության՝ հիվանդության, վնասվածքի կամ խեղման հետևանքով օրգանիզմի ֆունկցիաների կայուն խանգարման առկայության դեպքում: Հաշմանդամությունը սահմանվում է մեկ, երկու, հինգ տարի ժամկետով, մինչև անձի 18 տարին լրանալը և անժամկետ: Հաշմանդամություն ունեցող անձինք ունեն հետևյալ իրավունքներն ու արտոնությունները. ընդգրկված են բնակչության սոցիալապես անապահով ու … Read more