ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ ՊԵԿ-ում ներկա պահին իրականացվում են տեխնիական աշխատանքներ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ներկա պահին իրականացվում են տեխնիական աշխատանքներ, և հարկային էլեկտրոնային համակարգերը որոշակի ժամանակ հնարավոր է լինեն անհասանելի։ Կոմիտեն հայցում է հարկ վճարողների ներողամտությունը պատճառվող անհարմարության համար։

«Լինգա Ինշուրանս» ԱՓԲ ընկերությանը պատճառվել է խոշոր չափերի՝ 861.000 դրամի գույքային վնաս

Հունվարի 30-ին Երևանի քրեական դատարանում հարուցվել է գործ՝ ԱՊՊԱ ոլորտում արձանագրությունում կատարված կեղծիքի և խաբեության միջոցով խոշոր չափերի՝ 861.000 ՀՀ դրամի գույքային վնաս պատճառելու փաստի առթիվ։ Գործը մակագրվել է դատավոր Գարիկ Աբելյանին։  Iravaban.net-ը տեղեկանում է Դատալեքս դատական տեղեկատվական հարթակից։ Դեպքի հանգամանքները Ա․Բ․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ուղղակի դիտավորությամբ իրավաբանական նշանակություն … Read more

Մի շարք քաղաքացիներ կրթության և գիտության բնագավառներում գործունեության համար կազատվեն շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից 

ՀՀ կառավարության որոշմամբ ՀՀ մի շարք քաղաքացիներ կազատվեն շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից։ Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանց  գիտական գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքների  ընդլայնմամբ, և նոր գիտե­լիք­ների ստացմանն ու կիրառմանն ուղղված մտավոր ստեղծագործական գործունեու­թյունը շարունակելու հնարավորության ընձեռնմամբ: Այս մասին  Iravaban.net–ը տեղեկանում է ՀՀ կառավարության e-gov.am էլեկտրոնային հարթակից։ Համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի … Read more

Տեսանյութ. Ունեմ տեղեկություն՝ «Վարչաբենդի» համերգի համար 0 դրամ է ծախսվել պետական բյուջեից. Պապոյան

«Ես երաժշտական դպրոց եմ ավարտել՝ կլառնետ եմ նվագում»,-Մրգաշատ գյուղի եկեղեցու դիմաց ասաց Փաշինյանի ներկայությամբ պատարագի մասնացող Էկոնոմիկայի նախարար Գևարոգ Պապոյանը՝ պատասխանելով Նիկոլ Փաշինյանի էստրադային համույթին իր միանալու կարողությունների վերաբերյալ հարցին։ Դիտարկմանը, թե նախարարը տեղյակ է, թե ինչքան գումար է ծախսվել «ՎարչաԲենդի» կազմակերպման վրա, որտեղ, ինչպես ՔՊ-ականներն էին ասում՝,«տժժում էին»՝ Պապոյանն ասաց.«Այո, ունեմ տեղեկություն՝ 0 դրամ … Read more

Պաշտոնեական դիրքի չարաշահման հետևանքով Շենգավիթ համայնքը զրկվել է 30.420.000 ՀՀ դրամ շուկայական արժեք ունեցող գույքից

Հունվարի 23-ին Հակակոռուպցիոն դատարան է մուտքագրվել գործ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հետևանքով Շենգավիթ համայնքին շուկայական արժեքով 30.420.000 ՀՀ դրամի գույք պատճառված վնասի վերաբերյալ։ Գործը մակագրվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանին։ Iravaban.net-ը տեղեկանում է Դատալեքս դատական տեղեկատվական հարթակից։ Մեղադրական եզրակացությունը Մ․Ս․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 1998 թվականից մինչև 2007 թվականը զբաղեցնելով … Read more

150․000 դրամ կաշառք՝ ոչ սթափ վիճակում վարելու համար․ գործը դատարանում է

Հունվարի 30-ին Հակակոռուպցիոն դատարան գործ է ստացվել քաղաքացու կողմից պարեկային ծառայության աշխատողներին կաշառք տալու վերաբերյալ։ Գործը նույն օրը մակագրվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վարդգես Ստեփանյանին։ Iravaban.net-ը տեղեկանում է Դատալեքս դատական տեղեկատվական հարթակից։ Դեպքի հանգամանքները Հ․Պ․-ին, մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2026 թվականի հունվարի 14-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության … Read more

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանի նախագահությամբ տեղի է ունեցել Մաքսային բարեփոխումների և ռիսկերի կառավարման խորհրդի 2026 թվականի առաջին նիստը

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանի նախագահությամբ տեղի է ունեցել Մաքսային բարեփոխումների և ռիսկերի կառավարման խորհրդի 2026 թվականի առաջին նիստը։ Այս մասին  Iravaban.net–ը տեղեկանում է ՊԵԿ-ից։ ՊԵԿ նախագահը կարևորելով նիստում մաքսային բարեփոխումներին ուղղված քննարկումները՝ ընդգծել է, որ կայուն և շարունակական բարեփոխումների ապահովումը, ինչպես նաև ռիսկերի կառավարման համակարգի անշեղ բարելավումն այն  ուղին  է, որով պետք … Read more

2025թ. դեկտեմբեր ամսվա համեմատ Տնտեսական ակտիվության ցուցանիշի հավելաճը կազմել է 14%

2025թ. դեկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում Տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) հավելաճը կազմել է 14%, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 23.4%: Այս մասին  Iravaban.net–ը տեղեկանում է ՀՀ կառավարությունից: Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա նույն ամսվա համեմատ տնտեսության ճյուղերն աճել են հետևյալ կերպ. արդյունաբերություն՝ 38.6%, շինարարություն՝ 20.5%, ծառայություններ՝ 6.9%, առևտրի շրջանառություն՝ 3․2%։ 2025թ. դեկտեմբերին նախորդ տարվա … Read more

ՏԿԵ նախարարությունը 2025թ-ի ընթացքում կատարված աշխատանքների համար ՀՀ պետական բյուջեից փաստացի ծախսել է 293.5 մլրդ դրամ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ գերատեսչության 2025 թվականի գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով։ Այս մասին  Iravaban.net–ը տեղեկանում է ՀՀ կառավարությունից։ Նախարար Դավիթ Խուդաթյանը ներկայացրել է ՏԿԵ նախարարության կողմից 2025 թ.-ի գործունեության առաջնահերթ ուղղությունները և կատարված աշխատանքները։ Դավիթ Խուդաթյանն անդրադարձել է նախարարության թվայնացման օրակարգին և ներկայացրել 2025 թվականին այդ ուղղությամբ կատարված … Read more

Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի ընտրական կարիքների գնահատման առաքելության հետ

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի ընտրական կարիքների գնահատման առաքելության հետ։ Այս մասին  Iravaban.net–ը տեղեկանում է ՀՀ կառավարությունից։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ընտրական գործընթացների քաղաքական, իրավական, ինստիտուցիոնալ, տեխնիկական, մարդու իրավունքների և անվտանգության ընդհանուր միջավայրը, ինչպես նաև ընտրական գործընթացների կազմակերպման և իրականացման հետ կապված ընթացիկ մարտահրավերներն ու բարեփոխումների հիմնական ուղղությունները։ Մտքեր … Read more