2025 թվականին դատավորների վերապատրաստման և կարողությունների զարգացման գործընթացում ներգրավվել է ավելի քան 500 դատավոր և դատավորի թեկնածու

2025 թվականի ընթացքում Դատավորների ընդհանուր ժողովի Ուսումնական հարցերի հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կողմից՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով, «Արդարադատության ակադեմիայի մասին» ՀՀ օրենքով և Դատավորների ընդհանուր ժողովի 2018 թվականի նոյեմբերի 8-ի «Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի Ուսումնական հարցերի հանձնաժողովի գործունեության կարգը հաստատելու մասին» թիվ 04Լ որոշմամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում իրականացված գործունեության վերաբերյալ ամփոփումը ներկայացվում է ստորև.

2025 թվականի ընթացքում Հանձնաժողովը.

         1. Ի կատարումն «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 59-րդ հոդվածի 2-րդ մասի և Դատավորների ընդհանուր ժողովի 2018 թվականի նոյեմբերի 8-ի թիվ 04Լ որոշման՝ ապահովել է.

          Արդյունքում, 2025 թվականին Հանձնաժողովի կողմից նախաձեռնվել է դատավորների կարիքների բացահայտման և գնահատման նոր ձևաչափի գործընթաց, որի իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետությունում պաշտոնավարող բոլոր դատավորներին (դատավորների թեկնածուներին) է տրամադրվել դատավորների կարիքների բացահայտման և գնահատման նոր մեթոդաբանությամբ մշակված առցանց հարցաթերթիկ, որը հանդիսացել է արդյունավետ գործիք՝ անանուն և արագ կերպով վերհանելու դատավորների և դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց վերապատրաստման իրական կարիքները։

Հանձնաժողովը դատավորների կարիքների գնահատման արդյունքում ստացված տվյալներն ու ներկայացված առաջարկությունները մշակել և տրամադրել է Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդին՝ դատավորների և դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց 2026 թվականի վերապատրաստման դասընթացներն ու ուսուցման ծրագրերը վերհանված կարիքներին համապատասխանեցնելու նպատակով։

8.Հանձնաժողովը, համագործակցելով Արդարադատության ակադեմիայի հետ, իրականացրել է հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության ոլորտներում իրականացվող փոփոխությունների վերաբերյալ վերապատրաստման դասընթացների կազմակերպման անհրաժեշտությունը գնահատելու և դատավորների իրական կարիքները բացահայտելու նպատակով առցանց հարցում: Նշված ոլորտում վերապատրաստման դասընթացների անհրաժեշտությունը գնահատելու նպատակով դատավորների կողմից լրացված հարցաթերթիկների ամփոփագիրը տրամադրվել է Արդարադատության ակադեմիային:

9.Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի տնօրեն Վադիմ Ֆեֆիլովի կողմից «Ռուսաց լեզվի վարպետներ» ծրագրի շրջանակներում արդարադատության և իրավապահ ոլորտի ներկայացուցիչների համար ռուսաց լեզվի բարելավման դասընթացներ կազմակերպելու նպատակով Հանձնաժողովի կողմից Արդարադատության ակադեմիա են ներկայացվել դատավորներին հետաքրքրող և վերջիններիս կողմից մասնագիտական գործունեության իրականացման ընթացքում կիրառելի թեմաներ:

10. Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների դատական համակարգի աշխատակիցների պատրաստման, վերապատրաստման և խորացված ուսուցման նպատակով անցկացված հանրային խորհրդի առցանց նիստին Բազային կազմակերպության հանրային խորհրդի անդամների հետ միասին Հանձնաժողովի կողմից ներկայացվել և ապահովվել է Հանձնաժողովի անդամների մասնակցությունը:

11.2025 թվականի ընթացքում Հանձնաժողովը հանդիպումներ է նախաձեռնել և անցկացրել հետևյալ կառույցների ներկայացուցիչների հետ.

  • Եվրոպայի խորհրդի ու Եվրոպական միության «Գործընկերություն հանուն լավ կառավարման» Արևելյան գործընկերության երկրների համար 2023-2027 թվականների «Աջակցություն դատաիրավական բարեփոխումների իրականացմանը Հայաստանում» ծրագրի ազգային ղեկավար Արման Զրվանդյանի և ԵԽ միջազգային փորձագետ Մարինա Նաումովսկայի առցանց հետ:
  • Շվեդիայի կառավարության կողմից ֆինանսավորվող՝ «Հայաստանի դատավորների կարողությունների զարգացում՝ դատական համակարգի նկատմամբ նոր ակնկալիքներին համապատասխանելու և հանրային վստահության ամրապնդման նպատակով» երկարամյա ծրագրի արտաքին գնահատում իրականացնող խմբի ղեկավար Գրեգ Մորանի առցանց և ազգային փորձագետ Հայկուհի Հարությունյանի հետ։
  • Եվրոպայի խորհրդի և Եվրոպական միության «Գործընկերություն հանուն լավ կառավարման» Արևելյան գործընկերության երկրների համար ծրագրի արդյունքները վերանայող անկախ փորձագետ Ջիանֆրանկո Դը Էրամոյինի հետ:

Հանդիպումների ընթացքում Հանձնաժողովն ընդգծել և կարևորել է դատավորների համար իրենց կարիքներից բխող վերապատրաստումների կազմակերպումը, կարողությունների ու հմտությունների շարունակական զարգացման անհրաժեշտությունը, միջազգային փորձի փոխանակման կարևորությունը և այդ ուղղությամբ միջոցառումներ ձեռնարկելու ակնկալիքներն ու հետագա աշխատանքների իրականացման գործընթացում Հանձնաժողովի կողմից աջակցություն ցուցաբերելու պատրաստակամությունը։

Leave a Comment