Ոստիկանությունը վնասազերծել է զինված խումբ․ առգրավվել է ապօրինի զենք-զինամթերք

Փետրվարի 27-ին Համայնքային ոստիկանության գլխավոր վարչությունում և Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Արտաշատի 41-ամյա մի բնակիչ Տոյոտա մակնիշի մեքենայով գտնվում է Դվին գյուղում, իր մոտ ունի ապօրինի ինքնաձիգ և մի խումբ տղամարդկանց հետ նախապատրաստում են սպանություն։ Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում, համագործակցելով Քրեական ոստիկանության հատուկ նշանակության վարչության ծառայողների հետ, … Read more

Փաստաբանի իմպերատիվ հանձնառություն. ինստիտուտի Մեծ Բրիտանիայի փորձը և Հայաստանում դրա ներդրման հեռանկարները

Փաստաբանի իմպերատիվ հանձնառությունը (solicitor’s undertaking) Մեծ Բրիտանիայի ընդհանուր իրավունքի (common law) համակարգի հիմնարար ինստիտուտներից է, որը հանդիսանում է պաշտոնական և իրավականորեն պարտադիր խոստում՝ տրվող փաստաբանի կողմից իր մասնագիտական գործունեության շրջանակներում։ Այն լայնորեն կիրառվում է անշարժ գույքի գործարքներում, դատավարական գործընթացներում և առևտրային հարաբերություններում՝ ապահովելով բարձր վստահելիություն և արագություն։ «Ֆիդելիթի Քոնսալթինգ» փաստաբանական ընկերության կառավարող գործընկեր Արմեն Մելքումյանը … Read more

Հաշվառման քննական ստորաբաժանումները որոշ ժամանակ կմատուցեն վարորդական իրավունքի գործնական քննությունների անցկացման ծառայություններ

Վարորդական իրավունքի գործնական քննությունների սպասարկման հերթերը նվազեցնելու նպատակով ներքին գործերի նախարարի հանձնարարականով հաշվառման քննական ստորաբաժանումները փետրվար և մարտ ամիսների շաբաթ օրերին քաղաքացիներին կմատուցեն վարորդական իրավունքի գործնական քննությունների անցկացման ծառայություններ, գործնական քննությունների համար արդեն գրանցված և հերթում գտնվող քաղաքացիները նախապես կծանուցվեն Iravaban.net-ը տեղեկանում է ՆԳՆ-ից։

Դուբայի օդանավակայանը դադարեցրել է բոլոր թռիչքները

Դուբայի օդանավակայանը  Մերձավոր Արևելքում պատերազմական իրավիչակով պայմանավորված դադարեցրել է բոլոր թռիչքները «մինչև հետագա ծանուցումը»: Նախկինում հետաձգված Դուբայ-Երևան և Աբու Դաբի-Երևան չվերթները չեղարկվել են։ «Ուղևորներին խորհուրդ է տրվում չգնալ օդանավակայան և չվերթների մասին տեղեկությունները ճշտել իրենց ավիաընկերություններից»,- նշվում է օդանավակայանի պաշտոնական հաղորդագրության մեջ:

Անվտանգության խորհրդի գրասենյակում ՀՀ իրավասու գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպում է անցկացվել

Ս․թ․ փետրվարի 28-ին ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակում տեղի է ունեցել ՀՀ իրավասու գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպում, որի ընթացքում քննարկվել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը: Ստեղծված աշխատանքային խմբի շրջանակներում աշխատանքներ են տարվում Հայաստանի վրա իրավիճակից բխող հնարավոր ազդեցությունների կառավարման ուղղությամբ։ Iravaban.net-ը տեղեկանում է Անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունից։

Մեր առջև իրադարձությունների զարգացման մի քանի սցենար կա. Արթուր Խաչիկյան

«Եվ այսպես, Իրանի վրա հարձակումը, որի անխուսափելիության մասին այդքան երկար խոսում էին լիբերալները, տեղի ունեցավ։ Առաջին հրթիռները թռան Թեհրանի ուղղությամբ, հարձակմանը մասնակցում են ԱՄՆ-ն և Իսրայելը։ Իրանը պատասխանեց բալիստիկ հրթիռների արձակմամբ Իսրայելի ուղղությամբ։ Իրանի ժողովրդին դիմեց Փահլավի դինաստիայի ներկայացուցիչը՝ կոչ անելով տապալել այաթոլլաների վարչակարգը։ Այժմ մեր առջև իրադարձությունների զարգացման մի քանի սցենար կա. Իրանի կարճատև … Read more

ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք պահպանել անվտանգության կանոնները և հետևել պաշտոնական ցուցումներին. ՀՀ ԱԳՆ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հետևում է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին։ Իրանում և Իսրայելում գտնվող ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք պահպանել անվտանգության կանոնները և հետևել պաշտոնական ցուցումներին։ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը շարունակելու է իրավիճակի մշտադիտարկումը և, ըստ անհրաժեշտության, հանդես կգա տեղեկատվության թարմացմամբ։ Թեժ գծեր Իրանում ՀՀ դեսպանության թեժ գիծ. +98 902 0059927: Վերջինի անհասանելի լինելու դեպքում՝ … Read more

Կարող են ներկայիս իշխանությունները խաղաղությունը կեղծել, ձևացնել, սրտիկել, բեմադրել ու թաքցնել Ադրբեջանի իրական նպատակները. Տաթևիկ Հայրապետյան

«Խոջալուի ցեղասպանությունը արյունալի ռազմական հանցագործություն է, որը կատարվել է հայկական պետության, հայ ֆաշիստների կողմից՝ ադրբեջանցիների դեմ, դա ռազմական հանցագործություն է մարդկության դեմ։ Հայկական պետությունը կրում է դրա համար լիակատար պատասխանատվություն։ Միայն մեկ գիշերվա ընթացքում հայ ֆաշիստների կողմից դաժանորեն սպանվել են ավելի քան 600 անմեղ քաղաքացիական անձինք, որոնցից 106-ը կանայք էին, իսկ 63-ը՝ երեխաներ»։ Նման ելույթ … Read more

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի մասին

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի մասին։ ՀՀ ԱԳՆ-ն հետևում է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին։ Իրանում և Իսրայելում գտնվող ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք պահպանել անվտանգության կանոնները և հետևել պաշտոնական ցուցումներին։ Նախարարությունը շարունակելու է իրավիճակի մշտադիտարկումը և, ըստ անհրաժեշտության, հանդես կգա տեղեկատվության թարմացմամբ։ Թեժ գծեր՝ Իրանում ՀՀ դեսպանության թեժ գիծ. +98 902 0059927: … Read more