Անվտանգության խորհրդի գրասենյակում ՀՀ իրավասու գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպում է անցկացվել

Ս․թ․ փետրվարի 28-ին ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակում տեղի է ունեցել ՀՀ իրավասու գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպում, որի ընթացքում քննարկվել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը: Ստեղծված աշխատանքային խմբի շրջանակներում աշխատանքներ են տարվում Հայաստանի վրա իրավիճակից բխող հնարավոր ազդեցությունների կառավարման ուղղությամբ։

Iravaban.net-ը տեղեկանում է Անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունից։

Leave a Comment