Ալի Խամենեիի մահվան լուրերից հետո Թեհրանում բազմամարդ հավաքներ են

Իրանը հաստատել է, որ Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին զոհվել է ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների հետևանքով։ Այս մասին հաղորդում է իրանական Tasnim գործակալությունը։ Նշվում է, որ այաթոլլա Խամենեին զոհվել է փետրվարի 28-ի առավոտյան։ Նա Իրանը ղեկավարում էր 37 տարի՝ 1989 թվականին Իսլամական Հանրապետության հիմնադիր Իմամ Խոմեյնիի մահվանից հետո։ Իրանի իշխանությունները 40-օրյա համազգային սուգ … Read more

Թրամփը սպառնացել է Իրանին աննախադեպ ուժգնության հարվածներով, եթե Իրանը կյանքի կոչի սեփական սպառնալիքները

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է Իրանին աննախադեպ ուժգնության հարվածներով, եթե Իրանը կյանքի կոչի սեփական սպառնալիքները։ «Իրանը հենց նոր հայտարարեց, որ այսօր շատ ուժեղ հարված է հասցնելու, ավելի ուժեղ, քան երբևէ: Ավելի լավ է՝ նման բան չանեն, որովհետև եթե անեն, մենք այնպիսի ուժգնության հարվածներ ենք հասցնելու, ինչպիսիք նախկինում երբեք չեն եղել», -այս մասին գրել … Read more

Իրանը հաստատել է գլխավոր շտաբի պետի, ԻՀՊԿ գլխավոր հրամանատարի, ռազմական հարցերով ավագ խորհրդականի և պաշտպանության խորհրդի քարտուղարի, պաշտպանության նախարարի մահը

Իսրայելի ու Միացյալ Նահանգների հարվածների հետևանքով սպանվել են սպանվել են Իրանի գլխավոր շտաբի պետը, ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը, ռազմական հարցերով ավագ խորհրդականը և պաշտպանության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարարը։ Iravaban.net–ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է IRNA-ն։

«Զվարթնոց» օդանավակայանից չեղարկվել են դեպի Դուբայ, Աբու Դաբի, Շարժա չվերթները

Իրանի շուրջ և Մերձավոր Արևելքում զարգացումներով պայմանավորված՝ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից չեղարկվել են դեպի Դուբայ, Աբու Դաբի, Շարժա չվերթները։ Iravaban.net–ի փոխանցմամբ, այս մասին հայտնի է դառնում օդանավակայնի կայքում հրապարակված տեղեկատվությունից։ Չեղարկվել են նաև Դուբայից, Աբու Դաբիից, Շարժայից և Դոհայից դեպի Երևան նախատեսված չվերթները։ Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի մահից հետո Իրանը հայտարարել է, որ պատրաստում … Read more

հեղափոխության առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի մահվանից հետո Իրանում անցումային շրջանի պատասխանատվությունը կստանձնեն երկրի նախագահն ու դատական իշխանության ղեկավարը

Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի մահվանից հետո Իրանում անցումային շրջանի պատասխանատվությունը կստանձնեն երկրի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, դատական իշխանության ղեկավար Գոլամխոսեյն Մոխսենի-Էջեին ու Սահմանադրության պահապանների խորհրդի իրավաբան։ Ինչպես գրում է IRNA-ն, այս մասին հայտնել է Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմեդ Մոխբերը։  

Չինաստանը կազմակերպում է քաղաքացիների տարհանումը Իրանից

«Չինական կազմակերպությունների Իրանի ֆեդարացիան» սկսել է գրանցել Իրանում գտնվող Չինաստանի քաղաքացիներին, որպեսզի նրանց տարհանի հարևան երկրների տարածքով։ Ֆեդերացիայի նախագահ Թան Քայը Global Times պարբերականին հայտնել է, որ Իրանում է գտնվում Չինաստանի ավելի քան 200 քաղաքացի։ Իրանին ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների ֆոնին կազմակերպությունը տարհանման նախապատրաստական ​​​​աշխատանքներ է իրականացնում Չինաստանի դեսպանատան հրահանգով։ Դեսպանատան հայտարարության մեջ ասվում է, … Read more

Գերագույն դավաճանին իր խանութից այսօր դուրս արած արտաշատցուն սկսել են «նեղել». Ռուբեն Մելիքյան

Համացանցում լուրեր են տարածվում այն մասին, որ գերագույն դավաճանին իր խանութից այսօր դուրս արած արտաշատցուն սկսել են «նեղել»։ Թող այդ արժանապատիվ մարդը վստահ լինի, որ եթե իր նկատմամբ ապօրինություններ կատարվեն, ապա նա հաստատ մենակ ու անպաշտպան չի մնա։ Թե՛ ես, թե՛ իմ շատ ընկերներ, թե՛, վստահ եմ, շատ ու շատ այլ փաստաբաններ պատրաստ կլինենք օգնել։ … Read more

Նիկոլին իր խանութ չթողած արտաշատցուն նեղում են` ուզում են խանութը փակել. Գագիկ Համբարյան

Գագիկ Համբարյան, քաղաքագետ The post Նիկոլին իր խանութ չթողած արտաշատցուն նեղում են` ուզում են խանութը փակել. Գագիկ Համբարյան appeared first on Ազգ.

Հայ ռազմագերիները պետք է ազատ արձակվեն, Արցախի մշակութային ժառանգությունը՝ պաշտպանվի․ Արամ Ա Վեհափառ

Արամ Ա Վեհափառը ընդունել է Արցախի ՀՅԴ կենտրոնական կոմիտեի ներկայացուցչին․ «Այս առաւօտ՝ Շաբաթ, 28 Փետրուար 2026-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին այցելեց Արցախի Հայ Յեղափոխական Դաշնակցութեան (Հ.Յ.Դ.) Կեդրոնական Կոմիտէի ներկայացուցիչ Արա Պուլուզեան, ընկերակցութեամբ Լիբանանի Հ.Յ.Դ. Կեդրոնական Կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի: Արցախի Կեդրոնական Կոմիտէի ներկայացուցիչը Նորին Սրբութեան ընդհանուր գիծերով պարզեց Արցախի հայութեան կատարած աշխատանքները եւ … Read more

Ես լինելու եմ Հայաստանի թեկնածուն վարչապետի պաշտոնում. Արման Թաթոյան

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության հիմնադիր Արման Թաթոյանը գրում է. «Այնպես է ստացվել, որ Ռուսաստանն ունի իր թեկնածուն Հայաստանի վարչապետի պաշտոնում, Միացյալ Նահանգներն ունի իր թեկնածուն, Եվրոպան ունի իր թեկնածուն։ Եվ այո’, պատկերացնում եք, Ադրբեջանն ունի իր թեկնածուն Հայաստանի վարչապետի պաշտոնում։ Իսկ Հայաստա՞նը։ Հայաստանը պետք է ունենա իր թեկնածուն, որի ծրագրերն ու գործերը տեսնելիս աշխարհի … Read more