Տարեվերջին աշխատանքներն ավարտված կլինեն ավելի քան 300 դպրոցում եւ 500-ից ավելի մանկապարտեզում․ Անդրեասյան

Մեր հատուկ ուշադրության կենտրոնում է եղել 300 դպրոցների եւ 500 մանկապարտեզների մեծածավալ ծրագիրը: Դրա շրջանակում 2025 թվականին աշխատանքներ են իրականացվել ավելի քան 320 դպրոցում եւ 499 նախադպրոցական հաստատությունում: Տարեվերջի դրությամբ ավելի քան 100 դպրոցում եւ շուրջ 280 մանկապարտեզներում ու նախադպրոցական հաստատություններում ավարտված էին աշխատանքները: Պետք է ասեմ, որ այս թվերն ամեն օր փոխվում են: … Read more

Դատախազությունը պահանջում է ՊԵԿ Արևմտյան մաքսատուն-վարչության նախկին պետից բռնագանձել ենթադրյալ ապօրինի ծագմամբ գույքը

Մարտի 16-ին Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում գործ է ստացվել հայցվոր Գլխավոր դատախազության կողմից՝ ապօրինի գույքի բռնագանձման պահանջով։ Iravaban.net-ը այս մասին տեղեկանում է Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից։ Գլխավոր դատախազությունը պահանջում է Պետական եկամուտների կոմիտեի Արևմտյան մաքսատուն-վարչության նախկին պետ Վլադիմիր Թամրազյանից և նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքը։ Գործը նույն օրը մակագրվել է Նարինե Ավագյանին, … Read more

Կայացել է արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի գլխավորությամբ կայացել է նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը։ Նիստի ընթացքում նախարարը ներկայացրել է արդարադատության ոլորտում իրականացվող և նախատեսվող մի շարք բարեփոխումներ՝ անդրադառնալով ոլորտի թվայնացման գործընթացին, դատարանների ծանրաբեռնվածության նվազեցմանն ուղղված քայլերին, ինչպես նաև վարչական և քաղաքացիական դատավարության օրենսգրքերում ներդրված գործերի քննության ողջամիտ ժամկետների ինստիտուտին։ Քննարկվել են նաև քրեակատարողական և պրոբացիայի … Read more

Առաջարկվող կարգավորումները հնարավորություն կտան ապահովել 5-6 տարեկան երեխաների պարտադիր նախադպրոցական կրթության իրականացումը

Խոսքը, մասնավորապես, վերաբերում է երկու ուղղություններով փոփոխություններին. առաջինը՝ հավաստագրման գործընթացի միասնականացումն է: Նախադպրոցական, հանրակրթության եւ մասնագիտական կրթության բնագավառներում հաստատությունների ղեկավարման համար հավաստագիր է պահանջվում: Կատարվել են համապատասխան փոփոխություններ, որոնք միասնական ձեւով են սահմանում հավաստագրման դիմելու համար անձին ներկայացվող պահանջները, ինչպես նաեւ հավաստագրի դադարեցման դեպքերը եւ ընդհանուր մոտեցումները: Այս մասին ասել է ՀՀ կրթության, գիտության, … Read more

«Արմենիա» ԲԿ-ի բժշկուհին 2022-2023-ին օժանդակել է ազգականին՝ երիկամն ապօրինի իրացնելուն․ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել և հիմնավորվել է, որ «Արմենիա» ԲԿ-ի բժշկուհի Ա․Ս.-ն 2022 թվականի նոյեմբերից մինչև 2023 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում օժանդակել է իր ազգական Գ․Ս․-ին՝ նրա օրգանը՝ երիկամը, 40-60 հզր ԱՄՆ դոլարի դիմաց ապօրինի … Read more

Արաբկիրի ոստիկանները մեքենայի հայելիների գողություն են բացահայտել

Մարտի 7-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած մայրաքաղաքի Բաղրամյան պողոտայի բնակիչը հայտնել էր, որ գիշերը գողացել են նրա մեքենայի կողային հայելիները և թողել տելեգրամյան հասցեով գրություն։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները ձեռնարկել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Շուտով ստացվել է հավաստի տեղեկություն, որ շորթման նպատակով հափշտակությունը կատարել է Վազգեն Վեհափառի փողոցի բնակիչ … Read more

Լռության գույները. Լիլիթ Գուրեխյանի առաջին անհատական ցուցահանդեսը բաց է մինչև մարտի 20-ը

Փյունիկ զարգացման կենտրոնում բացվել է գեղանկարչուհի Լիլիթ Գուրեխյան-ի առաջին անհատական ցուցահանդեսը՝ «Լուռ ներկայացում» խորագրով, որը բաց կլինի մինչև մարտի 20-ը։ Նկարիչը արվեստի աշխարհում է դեռ մանկուց, կրթություն ստացել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ-ում։ Թեպետ սկզբում զբաղվել է նաև խեցագործությամբ, նրա խոսքով՝ գույներն ավելի ուժեղ են եղել և իրեն տարել են դեպի գեղանկարչություն։ Ցուցահանդեսում … Read more

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Օմանում

Մարտի 17-19-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Օմանում։ Ծրագրված է հանդիպում Օմանի Սուլթանության ԱԳ նախարար Բադր բին Համադ բին Համուդ Ալ-Բուսաիդիի հետ։ Այս մասին  Iravaban.net–ը տեղեկանում է ԱԳՆ-ից։

Հայաստանի ԱԳՆ խուսափում է ասել, որ այդ բեռնատար օդանավով ռազմական նշանակության բեռներ են տեղափոխվել Ադրբեջան. Հակոբ Բադալյան

Հայաստանի ԱԳՆ-ն պարզաբանել է, որ Հայաստանի օդային տարածքով Անկարայից դեպի Բաքու, իսկ հետո Բաքվից դեպի Ալժիր թռած C-130J-ը՝ ըստ թռիչքն իրականացնող կողմի տրամադրած տեղեկատվության, թռել է Բաքու դիվանագիտական նպատակով: Օդանավը պատկանում է Ալժիրի ռազմաօդային ուժերին: «Հայաստանի օդային տարածքով Բուֆարիկ-Բաքու երթուղով C-130J օդանավի թռիչքը, համաձայն իրականացվող կողմի տրամադրած տեղեկության, կայացել է դիվանագիտական նպատակներով», ասում է Հայաստանի … Read more

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման համակարգի բարեփոխում է նախատեսվում

ՀՀ արդարադատության նախարարությունը E-draft միասնական հարթակում հրապարակել է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծ։ Փոփոխությունները բխում են ՀՀ Սահմանադրական դատարանի 2025 թվականի ապրիլի 16-ի թիվ ՍԴՈ-1776 որոշումից և ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության պահանջներից։ Նախագիծը նպատակ ունի կատարելագործելու ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտը՝ ներդնելով վաղեմության ժամկետներ, հստակեցնելով … Read more