Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման հանրապետական սփռման մրցույթին մասնակցելու է մեկ ընկերություն

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը մարտի 18-ին գումարեց հերթական նիստը։ Օրակարգում ընդգրկված էր երկու հարց՝ Լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Արարատի մարզի տարածքում սփռման մրցույթ հայտարարելու վերաբերյալ: Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթի մասնակիցների ցանկը հրապարակելու և հայտերի հրապարակման օր սահմանելու վերաբերյալ: Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը, հաստատելով նիստի օրակարգը, որոշեց մարտի … Read more

Մոտ 47մլն դրամ՝ Սահմանադրական դատարանի նախագահի, փոխնախագահների եւ 7 դատավորների պարգևավճարի համար

Ինչպես արդեն հայտնել ենք, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովն այսօր քննարկել եւ դրական եզրակացություն է տվել «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին եւ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին նախագծին։ Նախագծերով առաջարկվող լրացումներով եւ փոփոխություններով օրենսդրորեն կվերանայվեն սոցիալական եւ նյութական անկախության լրացուցիչ երաշխիքները … Read more

Ի՞նչ անել, եթե պատահաբար որևէ բան էք կոտրել խանութում

ՀՀ Քաղաքացիական օրենսգիրքը սահմանում է, որ վնաս պատճառելը պետք է հատուցվի, եթե այն միտումնավոր է արված:  Սակայն ի՞նչ է անհրաժեշտ անել, եթե խանութում պատահաբար դիպել եք դարակին, որի վրա դրված իրերից ինչ-որ բան կոտրվել է։ «Այդպիսի դեպքերում խանութի ադմինիստրացիան պարտավոր է պահել անվտանգության կանոնները, քանզի գոյություն ունեն ապրանքի դասավորության հստակ ստանդարտներ, որոնք կարգավորվում են՝ ԳՕՍՏ 51773-2001-ով. Խանութը մեղավոր է, եթե՝ Դարակների վրա դրված մթերքներն անկայուն … Read more

Գլխավոր դատախազությունը պահանջում է 2017 թվականին Վ.Գ.-ին 400 հազար դրամով օտարված հատուկ նշանակության տարածքը, այդ թվում՝ զորանոցը, վերադարձնել ՀՀ-ին

2023 թվականի հունիսի 9-ին նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում պարզվել է, որ Պաշտպանության նախարարությանն անհատույց (մշտական) օգտագործման ամրացված՝ Տավուշի մարզի Բերդ համայնքի Նավուր գյուղի 2-րդ փողոցի 1-ին նրբանցքում գտնվող՝ 1198.09 քմ մակերեսով անշարժ գույքը որից զորանոցը՝ 621.81 քմ, բնակելի շինությունը՝ 121.77 քմ, քարե շինությունը՝ 66.16 քմ, ճաշարանը՝ 225.7 քմ, պահեստը՝ 39.65 քմ, փայտե տնակը՝ 48 … Read more

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի մահվան կապակցությամբ: Ցավակցական հեռագրում ասված է. «Ցավով տեղեկացա Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի մահվան մասին: Գրեթե կեսդարյա գահակալության ընթացքում Իլյա Երկրորդի կյանքը և ծառայությունը խորհրդանշել են հավատքի, հայրենասիրության և ազգերի միջև բարեկամության վեհ արժեքները: Նրա անմոռանալի ներդրումը հոգևոր … Read more

Գլխավոր դատախազը մասնակցել է «Ողջամիտ ժամկետներ և դատական իշխանության ​​դերը, ինչպես նաև հանձնման գործընթացը» թեմայով աշխատաժողովին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2026 թվականի մարտի 18-ին մասնակցել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի վերջին զարգացումներին նվիրված աշխատաժողովին՝ «Ողջամիտ ժամկետներ և դատական իշխանության ​​դերը, ինչպես նաև հանձնման գործընթացը» թեմայով: Աշխատաժողովը կազմակերպվել է Եվրոպայի խորհրդի կողմից Հայաստանի համար իրականացվող՝ «Հայաստանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ կատարման շարունակական աջակցություն» 2023-2026 թվականների … Read more

Միքայել արքեպիսկոպոսին թույլատրվել է ներկա գտնվել պատարագներին, սակայն տնային կալանքը պահպանվում է

Վերաքննիչ քրեական դատարանում  մարտի 18-ին, դռնբաց դատական նիստով քննության է առնվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2025 թվականի հոկտեմբերի 3-ի դատավճռի դեմ մեղադրյալ Գևորգ (Միքայել)  Աջապահյանի (Միքայել սրբազան) պաշտպանների կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը, ինչպես նաև  ՀՀ գլխավոր դատախազության Սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերի վարչության պետի … Read more

E-draft-ի՝ ամիսներ տևող խափանումների ֆոնին նախարարությունը վստահեցնում է՝ կայքն աշխատում է բնականոն ռեժիմով

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման և հանրային քննարկման միասնական հարթակը՝ E-draft-ը, վերջին ամիսներին շարունակում է գործել խափանումներով։ Վերջին նման դեպքը Iravaban.net-ը արձանագրել է այսօր՝ մարտի 18-ին, 9։46։ E-draft հարթակը գործում է Արդարադատության նախարարության կողմից և նախատեսված է օրենսդրական նախաձեռնությունների հրապարակման, ինչպես նաև դրանց վերաբերյալ հանրային քննարկումների ապահովման համար։ Այն հանդիսանում է պետություն–հասարակություն կապի կարևոր գործիք՝ … Read more

Պարեկները գիշերային ծառայության ժամանակ ապօրինի պահվող լիցքավորված ատրճանակ են հայտնաբերել

© 2012 – 2026 IRAVABAN.NET Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքում առկա գովազդ(ներ)-ի համար Իրավաբան.net -ը պատասխանատվություն չի կրում: ԶԼՄ-ներն Իրավաբան.net-ի նյութերը մեջբերելիս պարտադիր պետք է պահպանեն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի դրույթները: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:

Փորձում են խլել Բագրատ Սրբազանի տունը․ դատախազությունը հայց է ներկայացրել դատարան

Դատախազությունը հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարան՝ ընդդեմ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի։ «Դատալեքս» համակարգից «Փաստինֆո»-ն տեղեկանում է, որ ՀՀ գլխավոր դատախազությունը հայցադիմումով պահանջում է դադարեցնել Բագրատ սրբազանի սեփականության իրավունքը։ Խոսքն, ըստ ամենայնի, տան մասին է։ Գործով երկրորդ պատասխանողը Կոնվերս բանկն է։ Հայցադիմումը դատարան մուտքագրվել է երեկ և մակագրվել դատավոր Լիլի Դրմեյանին: