Հանդիպումների ընթացքում մանրամասն ներկայացվել են օրենսդիր մարմնի գործառույթները, պատգամավորի իրավունքներն ու պարտականությունները։
Քննարկումներ են ծավալվել կրթական ոլորտում առկա խնդիրների, Հայաստանի տարբեր մարզերում մշակութային կյանքի զարգացմանն ուղղված ծրագրերի, երկրի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների, տնտեսական եւ արդյունաբերական ոլորտների զարգացման հեռանկարի վերաբերյալ: