Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ

ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանը հանդես է եկել շնորհավորական ուղերձով՝ Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության լուսավոր տոնի կապակցությամբ՝ մաղթելով խաղաղություն, հավատ ու սեր բոլոր ընտանիքներին։ «Այսօր միասին նշում ենք Քրիստոսի Սուրբ ծննդյան և Աստվածահայտնության լուսավոր տոնը: Թող Աստծո օրհնությունը ուղեկից լինի մեզ, և Նրա լույսը խաղաղություն, բարություն, ուրախություն ու ջերմություն բերի մեր ընտանիքներին։ Հույս, հավատ և … Read more

Եթե 907-րդ բաժնի ընդունման պաշտոնական պատճառը շրջափակումն էր, ապա այսօր այն այլևս գոյություն չունի. Ալիև

Իրավիճակը կտրուկ փոխվել է Թրամփի վարչակազմի պաշտոնը ստանձնելուց ի վեր։ ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները հասել են նոր մակարդակի, և Ադրբեջանը սպասում է, որ Կոնգրեսը կչեղարկի 907-րդ փոփոխությունը, որն «այժմ թվում է լիովին աբսուրդային». ադրբեջանական հեռուստաալիքներին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նշելով, որ ներկայումս տարբեր վայրերից Ադրբեջանի տարածքով Հայաստան են տեղափոխվում բեռներ, ճանապարհները բաց են, … Read more

Միջազգային իրավունք այլևս գոյություն չունի. կա ուժ. Իլհամ Ալիև

Համաշխարհային զարգացումներն ընթանում են այն ուղղությամբ, երբ յուրաքանչյուր երկիր պետք է նախևառաջ ամրապնդի իր ռազմական ներուժն ու անվտանգությունը, ադրբեջանական հեռուստաալիքներին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Հիշելով Գաբալայում Թուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովում անդամ երկրների` Ադրբեջանում համատեղ զորավարժություններ անցկացնելու իր առաջարկը՝ պետության ղեկավարն ասել է. «Ես կարծում եմ, որ սա նույնպես անհրաժեշտ է։ Մենք … Read more

Զգուշացում վարորդներին․ ՀՀ-ում կան փակ ճանապարհներ • Tribune.am

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը փակ է միայն կցորդով տրանսպորտային միջոցների համար: Ապարանի, Արագածի, Սպիտակի, Թումանյանի, Տաշիրի, Սևանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի և Վանաձորի տարածաշրջանների … Read more

Ինչպիսի՞ իրավիճակ է Վրաստանի՝ դեպի Հայաստան եկող ճանապարհներին

Դեպի Հայաստանի սահման տանող ճանապարհի Փարավանիի լեռնանցքի հատվածում ծանր բեռնատարների երթևեկությունը վերականգնվել է. հայտնում է Վրաստանի ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը: Ավելի վաղ ճանապարհը փակվել էր եղանակային վատ պայմանների պատճառով։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից էլ տեղեկացնում են, որ բաց է նաև Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը՝ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։  

Վերականգնվել է Փարավանիի լեռնանցքով ծանր բեռնատարների երթևեկությունը • Tribune.am

Դեպի Հայաստանի սահման տանող ճանապարհի Փարավանիի լեռնանցքի հատվածում ծանր բեռնատարների երթևեկությունը վերականգնվել է։ Այս մասին հաղորդում է Վրաստանի ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը: Ավելի վաղ ճանապարհը փակվել էր եղանակային վատ պայմանների պատճառով։

«Նա վերցնում է Վենեսուելան, մենք վերցնում ենք Ուկրաինան». Ժիրինովսկու հերթական «մարգարեությունը»

Համացանցում հրապարակվել է արխիվային տեսանյութ ՝ Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության հանգուցյալ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու մասնակցությամբ: Կադրերում, որոնք օգտատերերն արդեն «մարգարեական» են անվանել, քաղաքական գործիչը նկարագրում է հենց հիմա ծավալվող սցենարը. ԱՄՆ-ն ջախջախում է Վենեսուելան, որպեսզի նախագահ Դոնալդ Թրամփը կարողանա իր հաշվին գրանցել աղմկահարույց հաղթանակը: Ժիրինովսկին, միևնույն ժամանակ, առաջարկում է «նվիրել» Կարակասը Վաշինգտոնին՝ ուկրաինական հարցում լիակատար չմիջամտելու … Read more

Ձմեռային բարդ իրավիճակ ավտոճանապարհներին․ փակ հատվածներ և մերկասառույց • Tribune.am

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող և Գանձաքար-Իծաքար ավտոճանապարհները: Նորավան-Լծեն-Տաթև, Թթուջուր-Նավուր ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը փակ են միայն կցորդով տրանսպորտային միջոցների համար: Ապարանի, Արագածի, Սպիտակի, Թումանյանի, Տաշիրի, Սևանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Վայքի, Սիսիանի, … Read more

Իրանի թշնամիներն օգտագործում են խաղաղ քաղաքացիական բողոքի ցույցերը, երկիրն անկայունացնելու համար․ Խամենեի

Իրանի թշնամիներն օգտագործում են յուրաքանչյուր հնարավորություն՝ երկիրն անկայունացնելու համար, այդ թվում՝ խաղաղ քաղաքացիական բողոքի ցույցերը։ Այս մասին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ Խամենեին՝ խոսելով երկրում տեղի ունեցող բողոքի ցույցերի մասին։ «Կարևոր է, որ բողոքի ակցիայի մասնակիցների ետևում կանգնած են սադրիչներ՝ թշնամու գործակալներ, որոնք հակաիսլամական, հակաիրանական և հակակառավարական կարգախոսներ են բղավում։ Բողոքի ցույցերը արդարացված են, բայց … Read more

Իրանը ՄԱԿ-ին կոչ է անում միջոցներ ձեռնարկել Թրամփի սպառնալիքների վերաբերյալ. Fars

Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ Իրանը ՄԱԿ-ին կոչ է անում միջոցներ ձեռնարկել Թրամփի սպառնալիքների վերաբերյալ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին և Անվտանգության խորհրդի անդամներին ուղղված նամակում ՄԱԿ-ում Իրանի դեսպան և մշտական ​​ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին նշել է, որ ԱՄՆ նախագահի հայտարարությունը «ՄԱԿ-ի անդամ պետության ներքին գործերին միջամտության ևս մեկ ակնհայտ դեպք է՝ խախտելով միջազգային իրավունքը և ՄԱԿ-ի … Read more