Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ

ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանը հանդես է եկել շնորհավորական ուղերձով՝ Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության լուսավոր տոնի կապակցությամբ՝ մաղթելով խաղաղություն, հավատ ու սեր բոլոր ընտանիքներին։

«Այսօր միասին նշում ենք Քրիստոսի Սուրբ ծննդյան և Աստվածահայտնության լուսավոր տոնը:

Թող Աստծո օրհնությունը ուղեկից լինի մեզ, և Նրա լույսը խաղաղություն, բարություն, ուրախություն ու ջերմություն բերի մեր ընտանիքներին։

Հույս, հավատ և սեր բոլորիս։

Շնորհավոր Սուրբ Ծնունդ:

Քրիստոս ծնվեց և հայտնվեց:

Ձեզ և մեզ մեծ ավետիս»:

Leave a Comment