Իրանի Իսլամական Հանրապետությունում և հարակից երկրներում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ Հայաստանի «Զվարթնոց» օդանավակայանից չվերթներ են չեղարկվել դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ և Քուվեյթ։ Այս մասին հայտնում են օդանավակայանից։
Ըստ չվացուցակի՝ չեղարկվել են դեպի Աբու Դաբի և Քուվեյթ չվերթները, Դուբայ ուղղության 3 չվերթ ուշացում է արձանագրել։