Իրանի ԱԳ նախարարը պատասխանել է Հորմուզի նեղուցի հնարավոր փակման վերաբերյալ հարցին

Իրանը ներկայումս մտադրություն չունի փակել Հորմուզի նեղուցը, Al Jazeera-ին ասել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։ «Մենք այս պահին չունենք Հորմուզի նեղուցը փակելու մտադրություն, և մենք չունենք որևէ ծրագիր ձեռնարկելու ինչ-որ միջոց այս փուլում նեղուցում նավագնացությունը խոչընդոտելու համար», – ասել է Արաղչին։ Հորմուզի նեղուցը կապում է Պարսից ծոցը Օմանի ծոցի և Արաբական ծովի հետ։ Հյուսիսային … Read more

Իսրայելն ու ԱՄՆ-ն հարվածել են Իրանի ռազմական հոսպիտալին և ԻՀՊԿ-ի շենքին

ԱՄՆ-ն և Իսրայելը Թեհրանում հարվածներ են հասցրել Իրանի ռազմական հոսպիտալին ու Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) շենքին, հաղորդում է իրանական Fars լրատվական գործակալությունը։ «Թեհրանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից այսօր հասցված հարվածների ժամանակ հարձակման են ենթարկվել բանակային հիվանդանոցը և ԻՀՊԿ շենքը», – ասվում է հայտարարության մեջ։  

Իրանի նախկին նախագահը սպանվել է ԱՄՆ-իսրայելական հարձակման հետևանքով. ԶԼՄ

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը սպանվել է Թեհրանում ԱՄՆ-իսրայելական հարձակման ժամանակ, հաղորդում է իրանական ILNA լրատվական գործակալությունը։ «Իրանի իններորդ և տասներորդ կառավարությունների ղեկավարը սպանվել է սիոնիստական ​​ռեժիմի և ԱՄՆ-ի կողմից Թեհրանի Նարմակ շրջանի վրա հարձակման ժամանակ», – ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։ Իշխանությունները և նախկին առաջնորդի գրասենյակը դեռևս չեն հաստատել Ահմադինեժադի մահը, ով Իրանի նախագահն … Read more

Իրանում նոր առաջնորդը գալիս է շարունակելու պատերազմը, ոչ թե ավարտելու • Tribune.am

Իրանում նոր Ռահբար/Առաջնորդ են ընտրել 70-ամյա Այաթոլլահ Սեյյեդ Հաշեմ Հոսեյնի Բուշեհրին: Ի՞նչ է հայտնի այս մարդու մասին և ի՞նչ ուղերձ ունի իր մեջ Բուշեհրիի ընտրությունը պատերազմի մեջ գտնվող Իսլամական հանրապետության առաջնորդության համար: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը։ «Իսլամական աստվածաբան-գիտնական Բուշեհրին նկարագրական դիրքորոշումներից են՝ Ֆիրդուսիի արձանը այրողները և Խայամի արձանի … Read more

Պուտինը ցավակցություն է հայտնել Փեզեշքիանին՝ Խամենեիի սպանության կապակցությամբ

Պուտինը ցավակցություն է հայտնել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին՝ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի անդամների սպանության կապակցությամբ, հայտնում է Կրեմլը։ «Ընդունեք մեր խորին ցավակցությունները Իրանի Իսլամական Հանրապետության Գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի անդամների սպանության կապակցությամբ, որը կատարվել է մարդկային բարոյականության և միջազգային իրավունքի բոլոր նորմերի ցինիկ խախտմամբ», – ասվում է … Read more

Իրանի ժամանակավոր գերագույն առաջնորդը կլինի այաթոլլա Ալիռեզա Արաֆին

Ալի Խամենեիի սպանությունից հետո Իրանի ժամանակավոր գերագույն առաջնորդը կլինի Իրանի բարձրաստիճան հոգևորականներից այաթոլլա Ալիռեզա Արաֆին: Այս մասին հայտնում է Իրանի պետական ​​ISNA լրատվական գործակալությունը։ Այաթոլլա Ալիռեզա Արաֆին նշանակվել է ժամանակավոր ղեկավար խորհրդի իրավաբան անդամ, ով պատասխանատու է գերագույն առաջնորդի պարտականությունները կատարելու համար անցումային շրջանում, մինչև Իրանի սահմանադրական գործընթացի համաձայն իրավահաջորդի ընտրությունը։ Ժամանակավոր խորհրդի կազմում են … Read more

Թուրք-ադրբեջանական ռիսկեր, փախստականների հոսք, էներգետիկ խնդիր․ ո՞րն է կառավարության պլանը

Անհավանական եմ համարում, բայց այնուամենայնիվ ուզում եմ փոքր ինչ հուսալ, որ այսօր հրավիրած անվտանգության խորհրդի (որտեղ մեծ մասը տեղով մեկ վտանգ են երկրին) նիստում, գոնե նվազագույն պատկերացում ունեցել են, թե ինչ նոր մարտահրավերներ ու սպառնալիքներ են ի հայտ գալիս ՀՀ համար: Այս մասին գրել է ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանը։ «Իրավիճակը մեր երկրի շուրջ … Read more

Տարածաշրջանը պայթում է, իշխանությունը՝ պերաշկի ծամում • Tribune.am

Երեկ՝ փետրվարի 28-ի առավոտյան, մեր տարածաշրջանը մտավ նոր՝ վտանգավոր փուլ։ Սկսվեց այն, ինչ երկար ժամանակ կանխատեսվում էր, բայց որի իրական հետևանքները դեռևս ամբողջությամբ դժվար է գնահատել: ԱՄՆ–Իսրայել հարվածները Իրանի ուղղությամբ փաստացի բացեցին լայնածավալ ապակայունացման դուռը։ Թեմային անդրադարձել է «Միասնության թևեր» նախաձեռնության անդամ Դավիթ Անանյանը։ «Տարածաշրջանը եռում է։ Ոչ թե փոխաբերական, այլ բառի ամենաուղիղ իմաստով։Եվ այս … Read more

Իրանը հրթիռներ է արձակել Կիպրոսում Բրիտանական բազայի ուղղությամբ • Tribune.am

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին պնդում է, որ Իրանը երկու հրթիռ է արձակել Կիպրոսի ուղղությամբ, որտեղ գտնվում է Թագավորական ռազմաօդային ուժերի Ակրոտիրիի բազան։ «Կիպրոսի ուղղությամբ երկու հրթիռ է արձակվել», — ասել է Հիլին Sky News-ին տված հարցազրույցում։ Այնուամենայնիվ, նա կարծում է, որ հրթիռները հատուկ ուղղված չեն եղել Կիպրոսին։ ԱՄՆ-ն և Իսրայելը շաբաթ օրը մի … Read more

Իրանում սրբազան պատերազմ են հայտարարել Իսրայելի և Միացյալ Նահանգների դեմ

Իրանի ականավոր կրոնական գործիչ այաթոլլա Մակարեմ Շիրազին սրբազան պատերազմ է հայտարարել Իսրայելի և Միացյալ Նահանգների դեմ՝ Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի մահից հետո։ «Իրանի ժողովուրդը և իսլամական աշխարհը վրեժ կլուծեն նահատակի՝ Իրանի գերագույն առաջնորդի արյան համար։ Այս հանցագործության գլխավոր մեղավորներն են ամերիկյան կառավարությունը և չար իսրայելական ռեժիմը։ Այս վրեժը աշխարհի բոլոր մուսուլմանների կրոնական … Read more