Ալի Խամենեիի սպանությունից հետո Իրանի ժամանակավոր գերագույն առաջնորդը կլինի Իրանի բարձրաստիճան հոգևորականներից այաթոլլա Ալիռեզա Արաֆին: Այս մասին հայտնում է Իրանի պետական ISNA լրատվական գործակալությունը։
Այաթոլլա Ալիռեզա Արաֆին նշանակվել է ժամանակավոր ղեկավար խորհրդի իրավաբան անդամ, ով պատասխանատու է գերագույն առաջնորդի պարտականությունները կատարելու համար անցումային շրջանում, մինչև Իրանի սահմանադրական գործընթացի համաձայն իրավահաջորդի ընտրությունը։
Ժամանակավոր խորհրդի կազմում են նախագահ Մասուդ Փեզեշքիանը, դատական իշխանության ղեկավար Գոլամխոսեյն Մոխսենի-Էջեին ու Սահմանադրության պահապանների խորհրդի իրավաբան այաթոլլա Արաֆին։