Իրանը ներկայումս մտադրություն չունի փակել Հորմուզի նեղուցը, Al Jazeera-ին ասել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։
«Մենք այս պահին չունենք Հորմուզի նեղուցը փակելու մտադրություն, և մենք չունենք որևէ ծրագիր ձեռնարկելու ինչ-որ միջոց այս փուլում նեղուցում նավագնացությունը խոչընդոտելու համար», – ասել է Արաղչին։
Հորմուզի նեղուցը կապում է Պարսից ծոցը Օմանի ծոցի և Արաբական ծովի հետ։ Հյուսիսային ափը պատկանում է Իրանին, իսկ հարավային ափը՝ ԱՄԷ-ին և Օմանին։ Նեղուցը կարևոր երթուղի է նավթի և հեղուկացված բնական գազի փոխադրման համար։