Պուտինը ցավակցություն է հայտնել Փեզեշքիանին՝ Խամենեիի սպանության կապակցությամբ

Պուտինը ցավակցություն է հայտնել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին՝ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի անդամների սպանության կապակցությամբ, հայտնում է Կրեմլը։

«Ընդունեք մեր խորին ցավակցությունները Իրանի Իսլամական Հանրապետության Գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի անդամների սպանության կապակցությամբ, որը կատարվել է մարդկային բարոյականության և միջազգային իրավունքի բոլոր նորմերի ցինիկ խախտմամբ», – ասվում է հաղորդագրության մեջ։

Խամենեին սպանվել է շաբաթ առավոտյան Իսրայելի և Միացյալ Նահանգների կողմից իրականացված հարձակումների հետևանքով՝ իր գրասենյակում:

Leave a Comment