Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը սպանվել է Թեհրանում ԱՄՆ-իսրայելական հարձակման ժամանակ, հաղորդում է իրանական ILNA լրատվական գործակալությունը։
«Իրանի իններորդ և տասներորդ կառավարությունների ղեկավարը սպանվել է սիոնիստական ռեժիմի և ԱՄՆ-ի կողմից Թեհրանի Նարմակ շրջանի վրա հարձակման ժամանակ», – ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։
Իշխանությունները և նախկին առաջնորդի գրասենյակը դեռևս չեն հաստատել Ահմադինեժադի մահը, ով Իրանի նախագահն էր 2005-ից 2013 թվականներին։