ԱՄՆ-ը B-1 ռազմավարական ռմբակոծիչ է կիրառել Իրանի դեմ – Live News

ԱՄՆ ԶՈՒ-ն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի թիրախներին հարվածելու համար կիրառել է B-1 հեռահար ռազմավարական ռմբակոծիչներ։ Այս մասին հայտնում է Axios-ը։ Ամերիկացի պաշտոնյաների տվյալներով՝ սա առաջին դեպքն է, երբ Իրանի հետ 12 օր առաջ վերսկսված ռազմական գործողություններից հետո օգտագործվել է այս տեսակի ավիացիան։ B-1-ը կարող է կրել մինչև երկու տասնյակ 2000 ֆունտանոց ռումբ կամ տասնյակ թևավոր հրթիռներ, … Read more

Ինչ են քննարկել Լավրովն ու Ռուբիոն – Live News

Հուլիսի 23-ին Մանիլայում տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումն ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ը: Անցկացվել է հանգամանալի մտքերի փոխանակություն երկկողմանի և միջազգային օրակարգի լայն շրջանակի շուրջ՝ ի հավելումն բարձր մակարդակով վերջին շփումների։ Ուկրաինական թեմատիկայի քննարկման ժամանակ Լավրովն ամերիկյան գործընկերոջն է հասցրել տեղեկատվություն շփման գծում իրական իրավիճակի … Read more

ՌԴ-ն կրկին փորձում է խցկվել հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացի մեջ. Արմեն Վարդանյան

Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական գործընթացները նոր թափ են ստանում։ Երկարատև դադարից հետո կրկին ակտիվացել է «3+3» տարածաշրջանային համագործակցության ձևաչափը, որի շուրջ վերջին օրերին հնչել են ինչպես Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, այնպես էլ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունները։ Միաժամանակ Բաքուն խորացնում է համագործակցությունը Եվրոպայի հետ՝ հայտարարելով էներգետիկ մատակարարումների ընդլայնման պատրաստակամության մասին, իսկ Իրանի շուրջ շարունակվող լարվածությունն ու … Read more

Կկատարի՞ արդյոք Ադրբեջանը Ռուբեն Վարդանյանի գործով Եվրոպական դատարանի վճիռը

Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտնել է, որ հուլիսի 19-ին պաշտոնական գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) ՝ ՀՀ քաղաքացի, ներկայումս Ադրբեջանի Ումբակի քրեակատարողական համալիրում պահվող Ռուբեն Վարդանյանի գործի վերաբերյալ: Նա ՄԻԵԴ-ում հանդես է գալու Ռուբեն Վարդանյանի շահերի պաշտպանությամբ: Թեմային անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:

Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը

Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը, որին մասնակցում են հայկական և իրանական առաջատար վերլուծական կենտրոնների ներկայացուցիչներ ու փորձագետներ: Այս մասին տեղեկացնում են Սյունիքի մարզպետի աշխատակազմից: Միջոցառման պաշտոնական բացմանը մասնակցել և ողջույնի խոսքով հանդես է եկել Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը: Իր ելույթում մարզպետը բարձր է գնահատել հայ-իրանական բարեկամական հարաբերություններն ու դրանց նշանակությունը Հայաստանի, մասնավորապես՝ Սյունիքի համար: Նա … Read more

Վրաստանի պաշտպանության ուժերի ռազմական ոստիկանության դեպարտամենտի պետի հետ քննարկվել են համագործակցության ընդլայնման, փորձի փոխանակման հնարավորությունները

Հուլիսի 21-ին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանը ռազմական ոստիկանությունում ընդունել է Վրաստանի պաշտպանության ուժերի ռազմական ոստիկանության դեպարտամենտի պետ, գեներալ-մայոր Շալվա Շենգելիայի գլխավորած պատվիրակությանը, որը եռօրյա այցով Հայաստանում է՝ ռազմական ոստիկանության ոլորտում փորձի փոխանակման և համագործակցության զարգացման նպատակով։ Այդ մասին հայտնում են ՊՆ-ից: Հանդիպման ընթացքում, վերահաստատելով նախորդ տարվա հոկտեմբերին ձեռք բերված պայմանավորվածությունները, կողմերը … Read more

Ադրբեջանը խաղաղություն առաջարկեց Հայաստանին և դրական արձագանք ստացավ․ Ալիև

«Ադրբեջանից Հայաստան մատակարարվող նավթն ու նավթամթերքը շատ կարևոր ներդրում են ունենում Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ»։ Բեռլինում գտնվող APA թղթակցի փոխանցմամբ՝ նախագահ Իլհամ Ալիևն այս հայտարարությունն արել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Ադրբեջանի ղեկավարը նշել է, որ Ադրբեջանի միջոցով Հայաստան բեռների տարանցումը նույնպես լայն տարածում է գտել. «Մենք պատմական ժամանակաշրջան ենք ապրում: … Read more

«Զանգեզուրի միջանցքը» կհեշտացնի բեռնափոխադրումները դեպի Եվրոպա․ ադրբեջանցի պաշտոնյա

«Զանգեզուրի միջանցքի» գործարկումից հետո Ադրբեջանից դեպի Եվրոպա բեռնափոխադրումները ավելի արդյունավետ կդառնան՝ երթուղիների կրճատման, լոգիստիկ ծախսերի նվազեցման և հատվող սահմանների քանակի կրճատման շնորհիվ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի Միջազգային ավտոմոբիլային փոխադրողների ասոցիացիայի գլխավոր քարտուղար Քենան Ղուրբանովը։ Նրա խոսքով՝ «միջանցքի շահագործման հանձնումից հետո» առանցքային ուղղություններից մեկը լինելու է սահմանային ընթացակարգերի առավելագույն թվայնացումն ու պարզեցումը։ Նախատեսվում է նաև … Read more

будете с США и Израилем – ударим… – Live News

В ночь на сегодняшний день США продолжили наносить удары по Ирану. Соответственно, и Иран продолжил наносить свои контрудары. Тем временем в СМИ Израиля начали публиковать схематические карты о том, как якобы США готовятся к более широкомасштабной войне. Там упомянуты и некие курдские группировки в Северном Ираке, и какие-то якобы всё ещё существующие белуджские террористические группировки, … Read more

Գրեթե 100 ԱՄՆ զինծառայnղ է վիրավnրվել այս ամիս իրանական hարվածների հետևանքով – Live News

Մերձավոր Արևելքի տարածաշրջանում բազաների վրա իրանական բազմաթիվ ավիահարվածների հետևանքով այս ամիս գրեթե 100 ամերիկացի զինծառայող է վիրավորվել: Այս մասին CBS News-ին հայտնել են ԱՄՆ պաշտոնյաները: Պենտագոնի գլխավոր խոսնակ Շոն Փարնելը CBS News-ին տված հայտարարության մեջ հաստատել է թվերը՝ ասելով, որ հուլիսի 7-ից ի վեր ինչ-որ աստիճանի վիրավորում է ստացել գրեթե 100 մարդ, որոնց 96%-ն արդեն վերադարձել … Read more