ԱՄՆ-ի հերթական ռազմական ներխուժումը նավթային երկիր

Ուրբաթ գիշերը ԱՄՆ-ն ավիահարվածներ է հասցրել Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում և երեք նահանգներում։ Հարյուրավոր զինվորներ ներխուժել են  Վենեսուելայի նախագահի նստավայր և գերեվարել նախագահ Նիկոլաս Մադուրոյին և նրա կնոջը։ ԱՄՆ գլխավոր դատախազ Փեմ Բոնդին հայտարարել է, որ Մադուրոյին դատելու են Նյու Յորքում։   Ամերիկյան զորքերը թիրախավորվել են նավահանգիստներ, վարչական և ռազմական օբյեկտներ, օդանավակայաններ։ Քաղաքացիական օբյեկտներից ոչնչացվել է … Read more

Վենեսուելայի Գերագույն դատարանը փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսին նշանակել է երկրի ժամանակավոր նախագահ

Վենեսուելայի Գերագույն դատարանի Սահմանադրական պալատը որոշում է կայացրել, ըստ որի փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը ժամանակավորապես պետք է ստանձնի Վենեսուելայի նախագահի պարտականությունները՝ Նիկոլաս Մադուրոյի բացակայության պայմաններում, հայտնում է Reuters-ը։ Հիշեցնենք՝ Մադուրոն գերեվարվել էր ԱՄՆ զինված ուժերի իրականացրած գործողության ընթացքում։ Դատարանի որոշման մեջ նշվում է, որ Ռոդրիգեսը կստանձնի «Վենեսուելայի Բոլիվարական Հանրապետության նախագահի պաշտոնը՝ երկրի վարչական շարունակականությունն ու ազգի … Read more

Թրամփը գործի է դրել Մոնրոյի դոկտրինը` Ամերիկյան մայրցամաքը համարվում է ԱՄՆ-ի բացառիկ ազդեցության գոտի. Վլադիմիր Մարտիրոսյան

«Գլոբալ առումով այսքանից հետո չեմ նախանձում միջազգային իրավունքի մասնագետներին: Հատկապես, երբ նրանք աշխարհի տարբեր համալսարաններում տարբեր աուդիտորիաներում մասնագիտության ուժով ստիպված լինեն դասախոսել վերջնականապես այլեւս գոյություն չունեցող այդ դիսցիպլինը: Ձերդ մեծություն քաղաքականություն:Աշխարհում այլեւս ոչ մեկին ոչ մի հիմնավորում, սկզբունքին հետեւել պետք չէ սեփական շահերն առաջ տանելու համար: Այդպես է պետք շահերին եւ վերջ: Առաջ գոնե հիմնավորում … Read more

ԱՄՆ հարձակման հետևանքով Վենեսուելայում առնվազն 40 մարդ է զոհվել. NYT

The New York Times-ում հրապարակված տեղեկությունների համաձայն, ԱՄՆ-ի ռազմական հարձակման հետևանքով Վենեսուելայում զոհվել է առնվազն 40 մարդ, այդ թվում՝ քաղաքացիական անձինք և զինվորներ։ Թերթը մեջբերում է անանուն բարձրաստիճան պաշտոնյայի խոսքը․ «Հարձակման արդյունքում զոհվել է առնվազն 40 մարդ, այդ թվում՝ քաղաքացիական անձինք և զինվորներ»։ Ամերիկյան պաշտոնյաները հայտնել են, որ հարձակումը կապված է եղել լայնածավալ օդային արշավի … Read more

Կանաչ լույս չվառել «ուժի իրավունքի» համար. Վենեսուելայի վերաբերյալ հայտարարությունները բաժանվում են երեք մասի. Լաուրա Բաղդասարյան

«Ռեգիոն» հետազոտական կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանի ֆեյսբուքյան գրառումը Վենեսուելական հետամանորյա աղմկարար այս գործողության առիթով արդեն պաշտոնապես իրենց դիրքորոշումներն են հայտնել եւ ամերիկյան, եւ եվրասիական մայրցամաքների տարբեր երկրներ, միջազգային կազմակերպություններ։ Եթե շատ կարճ դասակարգենք դրանք, մի կողմ դնելով պաշտոնական հայտարարությունների նրբերանգները, օգտագործած ձեւակերպումների ենթատեքստերն ու դրանց դրդապատճառները, ապա այս պահին այդ հայտարարությունները բաժանվում են երեք մասի. … Read more

Որ Մադուրոն դաժան, ոչ օրինակարգ բռնապետ է, չի փոխում փաստը, որ այս գործողությունը ե՛ւ ապօրինի էր, ե՛ւ անմիտ․ Քամալա Հարիս

«Ամերիկացի ժողովուրդը չի ցանկանում սա, եւ նրանք հոգնել են խաբվելուց»։ Անդրադառնալով շաբաթ օրը Վենեսուելա ԱՄՆ ներխուժմանը՝ X-ում այս մասին գրել է ԱՄՆ նախկին փոխնախագահ, 2024 թվականի նախագահական ընտրության ժամանակ Դոնալդ Թրամփի մրցակից Քամալա Հարիսը։ «Վենեսուելայում Դոնալդ Թրամփի գործողությունները Ամերիկան ավելի անվտանգ, հզոր կամ մատչելի չեն դարձնում։ Որ Մադուրոն դաժան, ոչ օրինակարգ բռնապետ է, չի փոխում … Read more

«Ռեժիմի փոփոխության այս բացահայտ ձգտումն ազդում է ոչ միայն արտերկրում գտնվողների վրա»․ Նյու Յորքի քաղաքապետը՝ Վենեսուելայի առնչությամբ

Հունվար 04,2026 11:42 «Միակողմանի հարձակումն ինքնիշխան պետության վրա պատերազմական գործողություն է եւ դաշնային ու միջազգային իրավունքի խախտում»։ Անդրադառնալով շաբաթ օրը Վենեսուելա ԱՄՆ ներխուժմանը՝ X-ում գրել է պաշտոնը հունվարի 1-ին ստանձնած Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամդանին։ Հիշեցնենք․ Վենեսուելայի գերեվարված նախագահին եւ կնոջը մեղադրանք է առաջադրվել հենց Նյու Յորքի դաշնային դատախազության կողմից, այսինքն՝ Նիկոլաս Մադուրոն եւ Սիլիա … Read more

Ամեն ռազմական գործողություն չէ, որ պատերազմ է․ ինչպե՞ս են ԱՄՆ նախագահները շրջանցում Կոնգրեսից թույլատվություն ստանալու կարգը

Կոնգրեսի Ներկայացուցիչների տան դեմոկրատական անդամ Նենսի Փելոսիի կարծիքով՝ նախագահ Դոնալդ Թրամփի հրահանգով Վենեսուելա ԱՄՆ ներխուժումն ու նախագահ Նիկոլաս Մադուրոյի իշխանազրկումը անտեսում են երկրի օրենսդրությունը։ «Վենեսուելայում աթոռակալում է ոչ-օրինակարգ ռեժիմ, բայց վարչախումբը Ամերիկայի ազգային անվտանգության հրատապ սպառնալիքների մասին փաստեր չի ներկայացրել՝ հիմնավորելու համար ԱՄՆ ռազմական ուժի կիրառումը», – գրել է Փելոսին։   Թշնամական գործողություններ պետք է … Read more

«Կարող ես տանկային բրիգադներ, հրետանային դիվիզիաներ ունենալ, առաջնագծում մարտական հերթապահություն ունեցող մեծաթիվ անձնակազմ ու մեծաքանակ սպառազինություն, իսկ խնդիրը լուծվի այլ տեղ ու այլ պայմաններում»

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը Վենեսուելայի ու նրա նախագահի նկատմամբ ամերիկյան օպերացիան ռազմական տեսանկյունից այն բանի հաստատումն է, որ ժամանակակից պատերազմի մտահղացման, պլանավորման, վարման կանոնները ոչ միայն արմատական փոփոխությունների են ենթարկվել, այլ դարձել են շատ բազմաշերտ: Ամիսներ շարունակ ԱՄՆ-ից բաց տեքստով անոնսում էին գործողություններ և պարզ է, որ … Read more

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտնվել է Նյու Յորքի բանտում. AFP

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն շաբաթ օրը հայտնվել է Նյու Յորքի բանտում՝ ամերիկյան հատուկ ջոկատայինների կողմից  ձերբակալվելուց և երկրից դուրս բերելուց ժամեր անց։ Ըստ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ այդ երկիրը կանցնի ԱՄՆ արդյունավետ վերահսկողության տակ, հայտնում է AFP-ն։ ԱՄՆ նախագահի հայտարարությանը նախորդել էր լուսաբացին իրականացված կայծակնային գրոհը, որի ընթացքում հատուկ ջոկատայինները ձերբակալել էին Մադուրոյին և նրա … Read more