Ծանրամարտի երիտասարդների և Մ-23 ԵԱ․ Վարդգես Մարգարյանի արդյունքը — Armsport.am
Ալբանիայի Դյուրես քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու Մ23 տարեկանների առաջնությունները մոտենում են ավարտին: Նախավերջին մրցումային օրը եզրափակվեց երիտասարդների գերծանր քաշային ծանրորդների պայքարով: Հայաստանի ընտրանու անդամ Վարդգես Մարգարյանը պոկեց 162 կգ, սակայն անհաջող մասնակցեց հրման վարժությանը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։