Այսօր մրցումային օրը Հայաստանի ներկայացուցիչներից եզրափակեց երիտասարդների գերծանր քաշային Վարդգես Մարգարյանը:
Պարզորոշ երեւում էր, որ մեր մարզիկը լուրջ ներուժ ունի եւ հանգամանքների բարենպաստ դասավորության պարագայում կարող է պայքարել բարձր տեղերի համար: Սակայն նա այսօր պայքարի պատրաստ չէր հոգեբանորեն: Արդյունքը եղավ այն, որ ծանրորդը առաջին վարժությունում ունեցավ ընդամենը մեկ հաջող մոտեցում՝ 162 կգ, ինչը հինգերորդ արդյունքն էր:
Ամեն ինչ որոշվելու էր հրում վարժությունում: Բայց Վարդգեսը ձախողեց բոլոր երեք մոտեցումները եւ պարտվելով ինքն իրեն, զրո ստացավ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: