Բռնցքամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականը գրանցեց պատմական արդյունք՝ նվաճված մեդալների քանակով

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականն ավարտեց ելույթները Դուբայում կայացած IBA-2025 աշխարհի առաջնությունում։ Մրցաշարում 13 մարզիկով հանդես եկող հայկական թիմը նվաճեց հինգ բրոնզե մեդալ։ Մեդալակիրներ դարձան Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ), Արթուր Բազեյանը (60 կգ), Հովհաննես Բաչկովը (67 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ) և Դավիթ Չալոյանը (+92 կգ)։ Գարբոյանի, Բազեյանի և Հովհաննիսյանի համար սա առաջին մեդալներն էին աշխարհի առաջնություններում։ … Read more

4 բրոնզե մեդալ և եզրափակիչի հույս․ հայ բռնցքամարտիկների արդյունքները ԱԱ-ում

Դուբայում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականն ավարտել է ելույթները 4 բրոնզե մեդալով։ Կիսաեզրափակիչում պարտություն են կրել և պատվո հարթակի երրորդ աստիճանին կանգնել՝ Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ) Արթուր Բազեյանը (60 կգ) Հովհաննես Բաչկովը (67 կգ) Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ) Հատկանշական է, որ տիտղոսակիր Հովհաննես Բաչկովը նվաճել է Աշխարհի առաջնությունների իր 5-րդ բրոնզե մեդալը, իսկ մյուս … Read more

Բռնցքամարտի ԱԱ․ Արթուր Բազեյանն ու Հովհաննես Բաչկովը կիսաեզրափակիչում են

Դուբայում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը շարունակում է հաջող ելույթները։ Մեր ընտրանու երկու անդամ՝ Արթուր Բազեյանը և Հովհաննես Բաչկովը, հաղթահարել են քառորդ եզրափակիչի արգելքը՝ Հայաստանի համար ապահովելով առնվազն բրոնզե մեդալներ։ 60 կգ քաշային կարգում Արթուր Բազեյանը քառորդ եզրափակչում վստահ առավելության է հասել Լատվիան ներկայացնող Մաթեուս Պրոկուդինիսի նկատմամբ։ Հայ մարզիկը մենամարտը սկսել է ակտիվ և … Read more

Հայաստանի երեք ներկայացուցիչ դուրս է եկել բռնցքամարտի ԱԱ-ի քառորդ եզրափակիչ

Դուբայում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը գրանցում է հաջող արդյունքներ։ Մրցումային օրվա ընթացքում մեր ընտրանու երեք անդամ արդեն նվաճել է քառորդ եզրափակչի ուղեգիր։ 67 կգ քաշային կարգում Հովհաննես Բաչկովը մրցավարների միաձայն որոշմամբ վստահ հաղթանակ է տարել ղրղզ մրցակցի նկատմամբ։ Հաջողությունը զարգացրել է 80 կգ քաշային Արտուշ Հովհաննիսյանը, ով մրցավարների 4։1 որոշմամբ առավելության է հասել … Read more

​Հայ բռնցքամարտիկների հաջող մեկնարկը

Հայաստանի առաջատար բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը վստահ հաղթանակով է սկսել իր ելույթները ընթացիկ մրցաշարում։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։ Հայ մարզիկը մենամարտն ավարտել է ժամանակից շուտ՝ առավելության հասնելով Քենիան ներկայացնող Վիսման Միվատեի նկատմամբ։ ​Մենամարտի ընթացքում Բաչկովի դիպուկ և ուժգին հարվածաշարերից հետո մրցակիցը մի քանի անգամ հայտնվել է նոկդաունում։ Մրցավարը, գնահատելով իրավիճակը, որոշում … Read more

Բռնցքամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երեք ներկայացուցիչ — Armsport.am

Դուբայում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնության մրցումային երկրորդ օրը Հայաստանն ունի երեք ներկայացուցիչ։ Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, ռինգ դուրս կգան Հովհաննես Բաչկովը (67 կգ), Արմեն Մաշակարյանը (67 կգ) և Արտուշ Հովհաննիսյանը (80 կգ)։ Տոկիոյի Օլիմպիական խաղերի (2021 թ.) բրոնզե մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն Հովհաննես Բաչկովը կմենամարտի Քենիայի ներկայացուցիչ Կավոնդո Վիսման Մուաթեի հետ։ Արմեն Մաշակարյանը (67 կգ) կմրցի … Read more