Բռնցքամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականը գրանցեց պատմական արդյունք՝ նվաճված մեդալների քանակով

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականն ավարտեց ելույթները Դուբայում կայացած IBA-2025 աշխարհի առաջնությունում։ Մրցաշարում 13 մարզիկով հանդես եկող հայկական թիմը նվաճեց հինգ բրոնզե մեդալ։ Մեդալակիրներ դարձան Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ), Արթուր Բազեյանը (60 կգ), Հովհաննես Բաչկովը (67 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ) և Դավիթ Չալոյանը (+92 կգ)։ Գարբոյանի, Բազեյանի և Հովհաննիսյանի համար սա առաջին մեդալներն էին աշխարհի առաջնություններում։ … Read more

4 բրոնզե մեդալ և եզրափակիչի հույս․ հայ բռնցքամարտիկների արդյունքները ԱԱ-ում

Դուբայում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականն ավարտել է ելույթները 4 բրոնզե մեդալով։ Կիսաեզրափակիչում պարտություն են կրել և պատվո հարթակի երրորդ աստիճանին կանգնել՝ Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ) Արթուր Բազեյանը (60 կգ) Հովհաննես Բաչկովը (67 կգ) Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ) Հատկանշական է, որ տիտղոսակիր Հովհաննես Բաչկովը նվաճել է Աշխարհի առաջնությունների իր 5-րդ բրոնզե մեդալը, իսկ մյուս … Read more

Բռնցքամարտի ԱԱ․ Արթուր Բազեյանն ու Հովհաննես Բաչկովը կիսաեզրափակիչում են

Դուբայում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը շարունակում է հաջող ելույթները։ Մեր ընտրանու երկու անդամ՝ Արթուր Բազեյանը և Հովհաննես Բաչկովը, հաղթահարել են քառորդ եզրափակիչի արգելքը՝ Հայաստանի համար ապահովելով առնվազն բրոնզե մեդալներ։ 60 կգ քաշային կարգում Արթուր Բազեյանը քառորդ եզրափակչում վստահ առավելության է հասել Լատվիան ներկայացնող Մաթեուս Պրոկուդինիսի նկատմամբ։ Հայ մարզիկը մենամարտը սկսել է ակտիվ և … Read more

Հայաստանի երեք ներկայացուցիչ դուրս է եկել բռնցքամարտի ԱԱ-ի քառորդ եզրափակիչ

Դուբայում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը գրանցում է հաջող արդյունքներ։ Մրցումային օրվա ընթացքում մեր ընտրանու երեք անդամ արդեն նվաճել է քառորդ եզրափակչի ուղեգիր։ 67 կգ քաշային կարգում Հովհաննես Բաչկովը մրցավարների միաձայն որոշմամբ վստահ հաղթանակ է տարել ղրղզ մրցակցի նկատմամբ։ Հաջողությունը զարգացրել է 80 կգ քաշային Արտուշ Հովհաննիսյանը, ով մրցավարների 4։1 որոշմամբ առավելության է հասել … Read more

🎥 Բռնցքամարտի ԱԱ. Արթուր Բազեյանը և Վախթանգ Հարությունյանը մեկնարկեցին հաղթանակով

Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, Դուբայում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնության մրցումային երրորդ օրը Հայաստանի երկու ներկայացուցիչ հաղթանակով մեկնարկեցին։ Արթուր Բազեյանը (60 կգ) 5-0 հաշվով առավելության հասավ Մալին ներկայացնող Աբդուլ Բաթիլիի նկատմամբ, իսկ Վախթանգ Հարությունյանը (75 կգ) նոկաուտով հաղթեց հնդիկ Անկիթ Կումարին։ Նշենք, որ երեկոյան մրցահերթում ռինգ դուրս կգա Դավիթ Եգորյանը։