Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն ներկայացրել բացման ու փակման վայրերը

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն ներկայացրել է խաղերի բացման և փակման արարողությունների վայրերը: Բացման արարողությունը, որը նախատեսված է 2028 թվականի հուլիսի 14-ին, միաժամանակ տեղի կունենա երկու հարթակներում ՝ Memorial Coliseum-ում և SoFi Stadium-ում ։ Փակման արարողությունը տեղի կունենա 2028 թվականի հուլիսի 30-ին Լոս Անջելեսի Memorial Coliseum-ում: … Read more

Տեղի է ունեցել վետերանների արագ շախմատի մրցաշար՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակին

Այսօր տեղի ունեցավ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի կողմից կազմակերպված վետերանների արագ շախմատի մրցաշար՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակին: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Մրցաշարին մասնակցեցին 46 շախմատիստներ։ Մրցանակային տեղեր են զբաղեցրել հետևյալ մասնակիցները. 1-ին տեղ՝ Աշոտ Նադանյան2-րդ տեղ՝ Կարեն Մակարյան3-րդ տեղ՝ Լաերտ Մարգարյան4-րդ տեղ՝ Հենրիկ Փաշայան5-րդ տեղ՝ Գարեգին Ալեքյան, Տիգրան Սահակյան Լավագույն 80+ … Read more

Ալոնսոն լքել է գերմանական «Բայեր» ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը

Իսպանացի մասնագետ Խաբի Ալոնսոն կհեռանա գերմանական «Բայեր» ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից։ Այս մասին նշվում է Լևերկուզենի թիմի պաշտոնական կայքում։ Ալոնսոն գերմանական թիմը գլխավորում է 2022 թվականի հոկտեմբերից։ Նրա գլխավորությամբ «Բայերը» նվաճել է Գերմանիայի առաջնությունը, Գերմանիայի գավաթը և Սուպերգավաթը։ Մասնագետը գերմանական ակումբի հետ անցկացրել է 138 խաղ՝ միջինում խաղի ընթացքում վաստակելով 2.16 միավոր։ Մարզիչն ունի 89 … Read more

Սուպերհամակարգիչը նշել է Եվրոպա լիգայի եզրափակչի ֆավորիտին

Opta սուպերհամակարգիչը անվանել է 2024/25 թվականների Եվրոպա լիգայի եզրափակչի ֆավորիտին, որտեղ կմրցեն երկու անգլիական թիմեր՝ «Տոտենհեմը» և «Մանչեսթեր Յունայթեդը»։ Այս մասին հաղորդում է Opta Sports -ը: «Տոտենհեմը» գավաթը նվաճելու 49.3% հավանականություն ունի, մինչդեռ «Մանչեսթեր Յունայթեդը»՝ 50.7%: Այս թվերը ստացվել են եզրափակիչի 10,000 սիմուլյացիաների անցկացման արդյունքում։

«Ինտերը» «Բարսելոնայի» դեմ խաղում ռեկորդային եկամուտ է ունեցել

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղի տոմսերի վաճառքից Միլանի «Ինտերը» վաստակել է 14.7 միլիոն եվրո, հաղորդում է Corriere dello Sport-ը։ Խաղին ներկա է եղել 75,504 երկրպագու։ Սա Իտալիայում կայացած ֆուտբոլային խաղերի համար նոր ռեկորդ է։ Նախորդ ռեկորդը սահմանվել էր 2023 թվականին` կրկին Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում։ Այդ խաղում «Սան Սիրո» ստադիոնում «Ինտերը» հաղթել է «Միլանին» (1-0), իսկ … Read more

Հայ հեծանվորդը երրորդ տեղն է գրավել միջազգային մրցաշարում

Հայաստանը ներկայացնող հեծանվորդ Արթուր Վարելջյանը Silk Way Namangan Class 2 միջազգային մրցաշարում՝ օմնիում մրցաձևում, դարձել է բրոնզե մեդալակիր: Մրցաշարը տեղի է ունեցել Ուզբեկստանի Նամանգան քաղաքում՝ Միջազգային հեծանվային միության (UCI) օրացուցային մրցումների շրջանակում։ Հայաստանի ներկայացուցչի մրցակիցները եղել են միջազգային ուժեղագույն հեծանվորդներ:

«Մասթերս»․ Կարեն Խաչանովը դուրս եկավ երրորդ շրջան

Դիտում ՝ 20 328 Աշխարհի 24-րդ ռակետ Կարեն Խաչանովը դուրս է եկել Իտալիայի մայրաքաղաք Հռոմում անցկացվող «Մասթերս» մրցաշարի երրորդ շրջան։ Հայ թենիսիստը պայքարը սկսեց երկրորդ շրջանի եւ 6:4, 5:7, 6:1 հաշվով պարտության մատնեց աշխարհի 135-րդ ռակետ, արգենտինացի Ռոման Անդրես Բուրուչագային։ Մրցախաղը տեւեց 2 ժամ եւ 41 րոպե։ Կարեն Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 101-րդ ռակետ, իտալացի … Read more

Ալոնսոն հեռանում է «Բայերից» – Lragrogh.com

Դիտում ՝ 21 571 Լևերկուզենի թիմի գլխավոր մարզիչը պաշտոնապես հայտնել է, որ մրցաշրջանի ավարտից հետո կլքի իր պաշտոնը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ 43-ամյա մասնագետը կգլխավորի «Ռեալը»: Ալոնսոն գերմանական թիմը ղեկավարում է 2022 թվականի հոկտեմբերից։ Նրա գլխավորությամբ «Բայերը» հաղթել է Գերմանիայի առաջնությունում և Գավաթում։ Գերմանական ակումբում Խավին անցկացրել է 138 հանդիպում՝ մեկ խաղում վաստակելով միջինը 2,16 … Read more

Հայաստանի ծանրամարտի պատանիների հավաքականը 4 ոսկե ու 1 արծաթե մեդալով երկրորդ տեղում է աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում

Պերուի մայրաքաղաք Լիմայում կայացած պատանիների աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում Հայաստանի ընտրանին 4 ոսկե ու մեկ արծաթե մեդալով երկրորդ տեղում է: Առաջինը Մոլդովան է` 4 ոսկե, 1 արծաթե ու 1 բրոնզե մեդալով: Պատանիների աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականից Գրիգոր Ղազարյանը դարձել է աշխարհի առաջնության չեմպիոն` ոսկե մեդալներ նվաճելով պոկում ու հրում վարժություններում: Աշխարհի փոխչեմպիոն է դարձել Հարություն … Read more

«Ինտերի» դարպասապահը՝ Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ

«Ինտերի» դարպասապահ Յան Զոմերը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ։ Այս մասին հայտնում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը: Շաբաթվա լավագույնի կոչման համար պայքարում միլանցիների դարպասապահը առաջ է անցել ֆրանսիական ՊՍԺ-ի մարոկացի պաշտպան Աշրաֆ Հակիմիից: