Ալոնսոն լքել է գերմանական «Բայեր» ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը

Իսպանացի մասնագետ Խաբի Ալոնսոն կհեռանա գերմանական «Բայեր» ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից։ Այս մասին նշվում է Լևերկուզենի թիմի պաշտոնական կայքում։

Ալոնսոն գերմանական թիմը գլխավորում է 2022 թվականի հոկտեմբերից։ Նրա գլխավորությամբ «Բայերը» նվաճել է Գերմանիայի առաջնությունը, Գերմանիայի գավաթը և Սուպերգավաթը։ Մասնագետը գերմանական ակումբի հետ անցկացրել է 138 խաղ՝ միջինում խաղի ընթացքում վաստակելով 2.16 միավոր։ Մարզիչն ունի 89 հաղթանակ, 31 ոչ-ոքի, 18 պարտություն:

Մայիսի 9-ին լրատվամիջոցները հայտնել էին, որ «Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Ալոնսոյի հետ՝ թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նրա նշանակման վերաբերյալ։ Կողմերը կկնքեն եռամյա աշխատանքային պայմանագիր։ Ալոնսոն պատրաստվում է Մադրիդ բերել իր օգնականին՝ մարզիչ Սեբաս Պարիլյային, որի հետ աշխատում է 2018 թվականից։

Leave a Comment