Հայաստանի գեղասահորդները կմասնակցեն օլիմպիական վարկանիշային մրցաշարի

Հայաստանը ներկայացուցչական կազմով կմասնակցի գեղասահքի օլիմպիական վարկանիշային մրցաշարի, հաղորդում է մարզաձևի ֆեդերացիան: Սեպտեմբերին Պեկինում կայանալիք մրցաշարին կմասնակցեն Սեմյոն Դանիլյանցը, Վիկտորիա Ազրոյան-Արթուր Գրուզդև պարային զույգը և Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը։ 21-ամյա Ակոպովան և 26-ամյա Ռախմանինը ռուսական գեղասահքի դպրոցի սաներ են, միասին հանդես են գալիս 2020 թվականից և մարզվում են Սոչիում՝ օլիմպիական մեդալակիր Ֆեդոր Կլիմովի գլխավորությամբ: … Read more

«Քյոլնը» վերադարձել է Բունդեսլիգա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online

«Քյոլնը» կրկին վերադարձել է Գերմանիայի Բունդեսլիգա։ Ակումբը Երկրորդ Բունդեսլիգայի վերջին` 34-րդ տուրում տանը 4-0 հաշվով հաղթել է «Կայզերսլաուտեռնին»։ Հյուրերից 77-րդ րոպեին փոխարինման է դուրս եկել հայազգի ֆուտբոլիստ Հրանտ Լեոն-Ռանոսը։ «Քյոլնը» 61 միավորով գրավել է առաջին տեղը, «Կայզերսլաուտեռնը» 53 միավորով զբաղեցրել է 7-րդ տեղը։

Ալեքսիս Օհանյանը գնել է «Չելսի» ՖԱ-ի կանանց թիմի 10% բաժնեմասը

19 Մայիսի 2025, 21:33 «Reddit» սոցցանցի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը ձեռք է բերել «Չելսի» կանանց ֆուտբոլային թիմի բաժնետոմսերի մոտ 10 տոկոսը՝ ներդնելով 20 մլն ֆունտ ստերլինգ: 42-ամյա հայն ու «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 38-ակի հաղթող և թենիսի քառակի օլիմպիական չեմպիոն Սերենա Ուիլյամսի ամուսինը կընդգրկվի լոնդոնյան ակումբի տնօրենների խորհրդում: «Ես մեծ պատիվ եմ համարում հնարավորություն ունենալ օգնելու այս … Read more

Տիգրան Բարսեղյանը՝ Սլովակիայի Նայք Լիգայի 2024/25 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

  ՀՖՖ-ի փոխանցմամբ՝ մեր ընտրանու կիսապաշտպանը մրցաշրջանն ավարտել է 20 գոլով՝ այս ցուցանիշով կիսելով լավագույն ռմբարկուի կոչումը իր խաղընկեր Դավիդ Ստրելեցի հետ:

Ռոնալդուն կարող է մասնաբաժին ունենալ իսպանական ակումբից

Կրիշտիանու Ռոնալդուն կարող է մասնաբաժին ձեռք բերել իսպանական «Ալմերիա» ֆուտբոլային ակումբից, հաղորդում է Marca-ն: Մոհամեդ Ալ-Խերեիջիի ներդրումային հիմնադրամի կողմից «Ալմերիայի» ձեռքբերումից հետո հավանականությունը մեծացել է, որ Մադրիդի «Ռեալի» նախկին աստղն ակումբից ունենա իր բաժնեմասը: Ռոնալդուն ու Մոհամեդ Ալ-Խերեիջին մտերիմ են: Հենց նա է նպաստել, որ Կրիշտիանուն 2022 թվականին Մադրիդի «Ռեալից» տեղափոխվի «Ալ Նասր»: «Ալմերիան» այժմ … Read more

Յամալը հանճար է, նրա հետ նոր պայմանագիրն արդեն համաձայնեցված է․ Լապորտա

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան տեղեկացրել է, որ կատալոնական թիմի 17-ամյա եզրային հարձակվող Լամին Յամալի հետ նոր պայմանագիր է համաձայնեցրել, հաղորդում է Mundo Deportivo-ն: «Լամինի հետ նոր պայմանագիրն արդեն համաձայնեցված է, մնում է միայն պաշտոնական ստորագրումը: Նա հանճար է, որը վայելում է «Բարսելոնայում» իր խաղը: Նրա գործակալ Ժորժե Մենդեշի հետ հեշտ է բանակցելը: «Բարսելոնայում» մենք խաղացողներին … Read more

Հենրիխ Մխիթարյանը՝ պատմական ռեկորդի շեմին

19 Մայիսի 2025, 19:14 Հենրիխ Մխիթարյանը կարող է դառնալ ՈՒԵՖԱ-ի բոլոր ակումբային մրցաշարերի տիտղոսներ նվաճած առաջին ֆուտբոլիստը, հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը: Դա հնարավոր կլինի, եթե Միլանի «Ինտեր»-ը, որի կազմում հանդես է գալիս Մխիթարյանը, Չեմպիոնների լիգայի եզրափակչում հաղթի ՊՍԺ-ին: Ավելի վաղ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում 2016-2017 մրցաշրջանում հաղթել էր Եվրոպայի լիգայում: 2021-2022 մրցաշրջանում հայ կիսապաշտպանը, … Read more

«Բարսելոնայի» 2 խաղացող չեմպիոնական շքերթի ժամանակ ընկել է

28-րդ անգամ Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը նվաճելուց հետո «Բարսելոնան» ավտոբուսով չեմպիոնական շքերթ է կազմակերպել: Այն սկսվել է «Կամպ Նոու» ստադիոնից և ավարտվել Բարսելոնայի հաղթակամարի մոտ: Շքերթին ներկա է եղել ավելի քան 670 000 երկրպագու: Տոնակատարության ժամանակ կատալոնական ակումբի խաղացողներ Ինյիգո Մարտինեսն ու Ռոնալդ Արաուխոն անզգուշաբար ընկել են, ինչը զվարճացրել է խաղընկերներին: Արաուխոն ընկել է, երբ փորձել … Read more

Արթուր Զախարյանի թիմը բարձրացել է Ֆրանսիայի երրորդ դիվիզիոն

Ֆրանսիական «Ստադ Բրիոշեն» ակումբի կիսապաշտպան Արթուր Զախարյանը Ֆրանսիայի չորրորդ դիվիզիոնի (Championnat National 2) վերջին տուրի խաղում գոլ է խփել «Սենտ Պրիվեին»: 27-ամյա հայ ֆուտբոլիստի թիմը հաղթել է 4-3 հաշվով: «Ստադ Բրիոշենը» երկու շաբաթ առաջ է ժամանակից շուտ ապահովել չեմպիոնությունը և նվաճել Ֆրանսիայի երրորդ դիվիզիոնի ուղեգիր: Զախարյանը 2024/2025 մրցաշրջանում 37 խաղում խփել է 8 գոլ և … Read more

ՊՍՎ-ն 26-րդ անգամ դարձավ Նիդերլանդների չեմպիոն

ՊՍՎ-ն 26-րդ անգամ դարձավ Նիդերլանդների չեմպիոն։ Էյնդհովենը ներկայացնող ակումբն Էրեդիվիզիի վերջին` 34-րդ տուրում մրցակցի դաշտում 3-1 հաշվով հաղթել է Ռոտերդամի «Սպարտային»։ ՊՍՎ-ն առաջնությունն ավարտեց 79 միավորով և երկրորդ տեղը գրաված Ամստերդամի «Այաքսից» առաջ անցավ ընդամենը 1 միավորով։ Երկու ակումբներն էլ նվաճեցին Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի ուղեգիր։ ՊՍՎ-ն 28-րդ տուրից հետո «Այաքսից» ետ էր 9 միավորով, … Read more