Հայաստանի տղամարդկանց առաջնությունում երեք շախմատիստ վաստակել է 4,0 միավոր

Հունվար 18,2026 21:50 Շախմատի Հայաստանի տղամարդկանց բարձրագույն խմբի առաջնության 6-րդ տուրում երեք պարտիա արդյունավետ ելք ունեցավ։ Սարգիս Սարգսյանը հաղթեց Արսեն Դավթյանին, Արամ Հակոբյանը առավելության հասավ Մամիկոն Ղարիբյանի նկատմամբ, Մանուել Պետրոսյանը պարտության մատնեց Էմին Օհանյանին։   Յոթերորդ տուրից առաջ մրցաշարային աղյուսակը 4,0-ական միավորով գլխավորում են միջազգային վարպետ Արթուր Դավթյանը եւ գրոսմայստերներ Զավեն Անդրիասյանն ու Մանուել Պետրոսյանը։ … Read more

Հայաստանի չեմպիոնի կոչման համար պայքարը շարունակվում է

Մեկնարկել է Հայաստանի շախմատի տղամարդկանց 86-րդ և կանանց 81-րդ առաջնությունների 6-րդ խաղափուլը: Այդ մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Տղամարդկանց առաջնությունում 6-րդ խաղափուլի զույգերն են՝   ՄՎ Արթուր Դավթյան — ՄԳ Տիգրան Հարությունյան   ՄԳ Կարեն Գրիգորյան — ՄԳ Զավեն Անդրիասյան   ՖՎ Սարգիս Սարգսյան — ՄՎ … Read more

Արմեն Ստեփանյանը դարձել է «Ուրալ-Մ»-ի գլխավոր մարզիչը

18 Հունվարի 2026, 21:11 Արմեն Ստեփանյանը դարձել է «Ուրալ-Մ»-ի գլխավոր ֆուտբոլային մարզիչը։ Այս մասին հայտնում է «Ուրալ» ֆուտբոլային ակումբը։ Ստեփանյանը փորձ ունի Իսպանիայում։ Նա ստացել է ՈւԵՖԱ PRO լիցենզիա Սևիլյայում, աշխատել է «Մարբելյա» ՖԿ U19-ում։ 2024 թվականի սեզոնի ընթացքում դաշնային երիտասարդական ֆուտբոլի լիգայում մասնագետը գլխավորել է ЦСКА-2009-ը, իսկ 2025 թվականից աշխատել է «Ուրալ-2010»-ի հետ։

45-ամյա Վենուս Ուիլյամսը չկարողացավ հասնել Australian Open-ի երկրորդ փուլ

Թենիսիստուհի Վենուս Ուիլյամսը չի կարողացել անցնել Ավստրալիայի բաց առաջնության երկրորդ փուլ։ Մրցաշարը տեղի է ունենում Մելբուռնում։ Առաջին փուլի խաղում մրցաշարին մասնակցելու wild card ստացած Ուիլյամսը պարտվել է սերբ Օլգա Դանիլովիչին 7-6 (7-5), 3-6, 4-6 հաշվով։ Երկրորդ փուլում Դանիլովիչը կմրցի ամերիկուհի Կոկո Գաուֆի և ուզբեկստանցի Կամիլա Ռախիմովայի միջև խաղի հաղթողի հետ։ 45-ամյա Ուիլյամսը աշխարհում զբաղեցնում է … Read more

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց ընտրանու ուսումնամարզական հավաքը՝ Գյումրիում․ շեշտը դրված է ուժային պատրաստվածության վրա

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց ընտրանին այս օրերին 2026 թվականի առաջին ուսումնամարզական հավաք է անցկացնում Գյումրի քաղաքում` նախապատրաստվելով ընթացիկ տարվա հիմնական մրցաշարերին ու առաջիկայում` փետրվարի 12-15-ը կայանալիք Հայաստանի առաջնությանը: Ուսումնամարզական այս հավաքին մասնակցում է 13 ծանրորդ: «Այս տարվա առաջին ուսումնամարզական հավաքն անցկացնում ենք Գյումրիում, հետո հավաք կունենանք Երևանում, որից հետո կլինի Հայաստանի առաջնությունը: Այդ առաջնությունից հետո ևս … Read more

Գվարդիոլան կարող է լքել «Մանչեսթեր Սիթին» ընթացիկ մրցաշրջանից հետո

Ֆուտբոլի պատմության ամենատիտղոսակիր մարզիչներից մեկը՝ իսպանացի Խոսեպ Գվարդիոլան, կարող է լքել անգլիական «Մանչեսթեր Սիթի» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը ընթացիկ մրցաշրջանի ավարտին: Լրագրող Ջեյմս Ջոնը այս մասին հայտարարել է իր սոցիալական ցանցի՝ X էջում: Աղբյուրի համաձայն՝ «Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը բանակցություններ է վարում Գվարդիոլայի հետ նրա ապագայի վերաբերյալ ակումբում, և սպասվում է, որ որոշում կկայացվի մրցաշրջանի … Read more

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց ընտրանին այս տարվա առաջին ուսումնամարզական հավաքն անցկացնում է Գյումրիում

Հայաստանի ծանրամարտի ֆեդերաացիայից հայտնում են, որ տղամարդկանց ընտրանին այս օրերին 2026 թվականի առաջին ուսումնամարզական հավաք է անցկացնում Գյումրի քաղաքում՝ նախապատրաստվելով ընթացիկ տարվա հիմնական մրցաշարերին ու առաջիկայում` փետրվարի 12-15-ը կայանալիք Հայաստանի առաջնությանը:   Ուսումնամարզական այս հավաքին մասնակցում է 13 ծանրորդ: «Այս տարվա առաջին ուսումնամարզական հավաքն անցկացնում ենք Գյումրիում, հետո հավաք կունենանք Երևանում, … Read more

Կտեսնենք, երբ ժամանակը գա․ Ծառուկյանը պատասխանել է Փիմբլեթին

 Սպորտ 18 Հունվար, 2026 12:29 UFC-ի թեթև քաշային կարգի վարկանիշի առաջատար Արման Ծառուկյանը կոշտ արձագանքել է բրիտանացի մարտիկ՝ Փեդի Փիմբլեթի հնչեցրած սպառնալիքներին։ Ավելի վաղ Փիմբլեթը հայտարարել էր Ծառուկյանի հետ մենամարտելու ցանկության մասին՝ ասելով, որ նպատակ ունի «լռեցնել այդ փոքրիկ ապուշին»։ «Գործերն ավելի … Read more

Արման Ծառուկյանը սկսել է պատրաստվել նոր մենամարտին

18 Հունվարի 2026, 12:22 MMA մարտիկ, UFC-ի թեթև քաշային կարգի առաջին համար Արման Ծառուկյանը սկսել է պատրաստվել իր առաջիկա մենամարտին։ Նա սոցիալական ցանցերում կիսվել է լուսանկարով՝ նախկին թեթև քաշային չեմպիոն Դեմետրիուս Ջոնսոնի հետ։ «Անմիջապես թռիչքից հետո՝ մարզասրահում լեգենդի հետ»,-գրել է նա։ Չնայած կոնկրետ մրցակիցը չի նշվել, Ծառուկյանը նախկինում հետաքրքրված էր ազատ ոճի ըմբշամարտի մենամարտով Մայքլ … Read more

Մբապեն շրջանցեց Անրիին եւ երկրորդ լավագույն ֆրանսիացի ռմբարկուն է

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն դարձավ երկրորդ լավագույն ֆրանսիացի ռմբարկուն պատմության մեջ։ Մբապեն 412 գոլ է խփել պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում։ Լա Լիգայի 20-րդ տուրում «Լեւանտեին» խփած գոլի շնորհիվ նա շրջանցեց Թիերի Անրիին։ Լավագույն ֆրանսիացի ռմբարկուն սաուդյան «Ալ Իթիհադում» հանդես եկող Քարիմ Բենզեման … Read more