Բենզեման տեղափոխվում է այլ ակումբ

Ըստ շրջանառվող տեղեկությունների Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալը» պայմանագիր է կնքել ֆրանսիացի անվանի հարձակվող Կարիմ Բենզեմայի հետ։

Ըստ աղբյուրի՝ «Ոսկե գնդակի» նախկին դափնեկիրը նոր ակումբի հետ կնքել է մեկուկես տարվա պայմանագիր։

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Բենզեման հրաժարվել էր մասնակցել «Ալ-Իթիհադի» հանդիպումներին՝ դժգոհ լինելով առաջարկվող նոր պայմանագրի կետերից։

Թեև ֆուտբոլիստը դիտարկում էր Եվրոպա վերադառնալու տարբերակը, սակայն սաուդյան նախագծի առաջարկն, ըստ ամենայնի, ավելի գրավիչ է գտնվել։

Leave a Comment